Օգտագործեք այս մթերքները ալկոհոլի հետ, որպեսզի պահպանեք կազմվածքը

Ավստրալացի գիտնականները պարզել են, որ մարդիկ, որոնք ալկոհոլի հետ միասին ավելի շատ սպիտակուցային սնունդ են օգտագործում, ավելի քիչ են հակված գիրության: Սիդնեյի համալսարանի հետազոտողների աշխատանքը ներկայացվել է Մելբուռնում գիրության դեմ պայքարի միջազգային կոնգրեսում։

Հետազոտությունը վերլուծել է 9341 մեծահասակների տվյալները, որոնք մասնակցել են իրենց սնվելու 24-ժամյա վերլուծությանը: Փորձի ընթացքում գիտնականները հետևել են նրանց սննդային սովորություններին:

Բոլոր մասնակիցների 40 տոկոսը հայտնել է, որ այդ օրը ալկոհոլ է օգտագործել: Ինչպես պարզվել է,նրանք նախընտրել են ավելի շատ յուղոտ, սպիտակուցային մթերքներ (օրինակ՝ ընկույզ, չիփս, խորոված և այլն), քան ալկոհոլ չօգտագործած մասնակիցները։

Նրանք նաև շատ ավելի շատ կալորիաներ են օգտագործել, քան երկրորդ խմբի մասնակիցները։ Խմողների երկու երրորդն ընտրել է սպիտակուցներով հարուստ, բայց ածխաջրերի և ճարպերի ցածր պարունակությամբ մթերքներ, ինչպիսիք են անյուղ միսը, թռչնամիսը, ծովամթերքը, ընկույզը և հատիկաընդեղենը:

Նրանք սպառել են միջինում 1749 կալորիա՝ մոտ 577 կալորիա ավելի քիչ, քան չափահասին անհրաժեշտ է քաշը պահպանելու համար:

Խմողների մեկ երրորդը նախընտրել է ավելի անառողջ սնունդ, օրինակ՝ չիփսեր: Նրանք սպառել են միջինում 3051 կալորիա։ «Հայտնի է, որ ալկոհոլը մեծացնում է ախորժակը։

Հետազոտությունները ցույց են տվել, որ FGF-21 հորմոնի մակարդակը, որը խթանում է սպիտակուցի նկատմամբ ախորժակը և ճնշում է քաղցրավենիքի ախորժակը, ավելանում է ալկոհոլ օգտագործելուց հետո»,-նշել են գիտնականները:

Понравилась статья? Поделиться с друзьями: