Տոներն ավարտվել են, բոլորը հոգնել են ծանր և կրեմով թխվածքներից։ Առաջարկում ենք պատրաստել մանդարինով հետաքրքիր շարլոտկա։
Անհրաժեշտ բաղադրիչներ․
- 150գ ալյուր
- 190գ շաքարավազ
- 3 ձու
- 1թ․գ․ փխրեցուցիչ
- 1թ․գ․ դարչին
- վանիլին
- 1ճ․գ․ կակաո
- 5 միջին մանդարին
- 1ճ․գ․ քերած մանդարինի կեղև
Պատրաստման եղանակ․
Սկզբում նախապատրաստենք մանդարինը։ Մաքրել և մի քիչ կեղև քերել։
Մանդարինը բաժանել բաժինների և մանր կտոների կտրատել։ Հանել կորիզները։
Անցնել խմորին։ Խորը տարայի մեջ հարել 3 ձուն։
Աստիճանաբար ավելացնել շաքարավազը և շարունակել հարել։ Զանգվածը պիտի ստացվի օդային։
Ավելացնել ալյուրը, փխրեցուցիչ, վանիլին, կեղևը, դարչին և կրկին հարել։
Խմորը լցնել տապակի մեջ, ավելացնել կտրատած մանդարինը և ուղարկել թխվելու։
Թխել 180 ջերմաստիճանի ներքո՝ 45 -60 րոպե։ Պատրաստ լինելը ստուգել չոփիկով։
Թխվածքը ստացվում է խրթխրթան կեղևով, օդային և փքուն։
դիտեք նաև՝
Տոներն ավարտվել են, բոլորը հոգնել են ծանր և կրեմով թխվածքներից։ Առաջարկում ենք պատրաստել մանդարինով հետաքրքիր շարլոտկա։
Անհրաժեշտ բաղադրիչներ․
150գ ալյուր
190գ շաքարավազ
3 ձու
1թ․գ․ փխրեցուցիչ
1թ․գ․ դարչին
վանիլին
1ճ․գ․ կակաո
5 միջին մանդարին
1ճ․գ․ քերած մանդարինի կեղև