Ներկայացնում ենք նշաներ, որոնք դրամապանակդ փողով կլցնեն:
Դրամապանակ
- Փողը սիրում է կարմիր գույնը և բնական նյութեր: Բնական կաշվից կարմիր դրամապանակ գնիր:
- Պետք չէ մինչև վերջին դրամը ծախսել: Դատարկ դրամապանակը չքավորություն է գրավում:
- Երկար մի պահիր կեղտոտ, մաշված կամ պատռված թղթադրամները:
- Փողն այնպես պահիր, որ թվերը նույն կողմում լինեն:
- Դրամապանակիդ գաղտնի մասում 2 -դոլարանոց թղթադրամ պահիր կամ 5-դոլարանոց:
- Դրամապանակումդ շատ մանր մի պահիր:
- Երբեք ոչ ոքի ցույց մի տուր դրամապանակիդ մեջ եղած փողը:
- Փողի բնական նշաններն են՝ ծառը, կաշին, մորթին: Դրամապանակիդ մեջ փայտե կամ կաշվե թալիսման դիր:
Փողոցում և հաստատություններում
- Փողոցում նկատած փողն անպայման պետք է վերցնել:
- Արծվի կողմը դեպի վեր ընկած մետաղադրամը փող է գրավում, հակառակը՝ վանում: Առաջին դեպքում մետաղադրամը վերցրու, երկրորդ դեպքում թող:
- Մի վերցրու խաչմերուկում ընկած փողը: Պետք կլինի շատ ծախսել առողջության վրա:
- Փողը, որը տալիս ես որպես թեյավճար, եռակի վերադառնում է:
Տանը
- Ճաշասեղանն ապահովվածության նշան է: Մի նստիր դրա վրա, այլապես փողը քեզ կշրջանցի:
- Որպեսզի տանը փող լինի, մի քանի մետաղադրամ դիր ճաշասեղանի սփռոցի տակ:
- Դրամապանակդ մի դիր ճաշասեղանի կամ մահճակալի վրա:
- Փողը և բանալին գիշերը սեղանի վրա մի թող:
- Տանը պետք է միայն մեկ ավել լինի, այլապես փողն արագ կգա: Այն պետք է դրվի լայն ծայրը դեպի վեր:
- Ճաշի ժամանակ կինը վերջինն է բաժակը չրխկացնում անծանոթ տղամարդու հետ, տղամարդը՝ կնոջ: Այդ դեպքում նրանք միշտ փող կունենան:
- Երբեք դրամը մի թափթփիր: Պահիր խնայատուփում, դրամապանակի մեջ կամ գաղտնի արկղում:
- Նախքան փողը հավաքելը հստակ որոշիր՝ այն ինչի վրա է ծախսվելու: Երբեք սև օրվա համար մի կուտակիր: Դրական մտքերով կուտակիր: Այդ ժամանակ հաջողությունը քո տուն կգա:
- Սարդը բարեկեցության խորհրդանիշ է: Մի սատկացրու դրան:
- Հաց և աղ պարտքով մի տուր: Համարվում է, որ այդ մթերքների հետ տնից փողն ու բարեկեցությունն են հեռանում:
- Վերջալույսից հետո մաքրություն մի արա:
- Նորոգիր բոլոր ծորակները. կորած ջրի հետ փողն էլ է կորում:
Ընդհանուր նշաններ
- Որպեսզի փողը տանը մնա, աշխատավարձի օրն այն ծախսել չի կարելի, պետք է գիշերը տանը մնա:
- Խանութում փողը ձեռքից ձեռք մի տուր և մի վերցրու: Փողի հետ կարող է մյուս մարդու էներգետիկան փոխանցվել, որը ոչ միշտ է լավը: Ավելը վերադարձրու, եթե վաճառողը սխալվեց:
- Երբեք նոր իրով մի պարծեցիր. փողը կարող է հեռանալ:
- Երբեք մի նայիր մարդու աչքերի մեջ, ում ողորմություն ես տալիս:
- Գրպանններիդ անցքերն անպայման կարիր:
- Փող գրավելու համար թանկարժեք զարդեր կրիր: Ոչ մի դեպքում ուրիշին մի տուր քո թանկարժեք իրերը կրելու կամ փորձելու համար:
- Ձախ ափդ է քոր գալիս, փող կստանաս, աջը՝ կծախսես:
- Հրշեջի կամ ոստիկանի հանդիպելը կորստաբեր է, ծովային սպայի կամ հղի կնոջ՝ շահաբեր:
- Երբեք մի քննադատիր և մի նախանձիր նրանց, ովքեր ավելի շատ փող ունեն: Դա ավելի մեծ ֆինանսական դժվարություններ կբերի: