Տնական բաստուրմա, համեղ և բնական, շատ լավ է ստացվում
Անհրաժեշտ բաղադրիչներ
- տավարի միս մեկ կիլոգրամ
- սխտոր կես կիլոգրամ
- աղ մեկ կիլոգրամ
- աղացած չաման կես կիլոգրամ
- կարմիր աղացած պղպեղ
Պատրաստման եղանակը
Տավարի մսի կտորներից կտրել 30 սմ երկարությամբ, 13 սմ լայնությամբ և 7 սմ հաստությամբ կտորներ: Մսի կտորները իրար կողքի շարել ամանի մեջ, աղով շաղախել, թողնել 2 օր, հետո մսի դիրքը փոխել և շրջել գլխիվայր և նորից թողնել 2-3 օր
Ապա միսը մի փոքր լվանալ սառը ջրով և չորացնել փայտե վանդակաճաղերի վրա: Այս պատրաստի մսի կտորները շարել սեղանի վրա, վրան ծակոտկեն կտոր փռել, կտորը ձգել, վրան տախտակ դնել, իսկ տախտակի վրա որևէ ծանրություն:
Թողնել 5 ժամ, հետո կտորը փոխել և էլի 12 ժամ թողնել այդպես: Լավ սեղմված վիճակում այդքան պահելուց հետո մսի կտորները ուժեղ և ամուր կապել թելով և կախել ոչ արևկող տեղում 12 ժամ, որպեսզի չորանա (երբ շոշափեք միսը պետք է չոր լինի): Չամանը, սխտորը, աղացած կարմիր պղպեղը խառնել և ջուր ավելացնել այնքան, որ ստացվի թթվասերի խտությանը նման խառնուրդ:
Չորացած մսի կտորները պատել ձեր պատրաստմած չամանի բարակ շերտով, շարել իրար կողք և 4 օր թողնել այդ վիճակում: Դրանից հետո միսը նորից չամանով պատել, դնել ամանի մեջ և պահել 4-5 օր: Այս գործընթացը պետք է կրկնել 3 անգամ: Մսի և չորացնելու համար 10 օր կախել ոչ արևոտ տեղում:
Տնական բաստուրմա, համեղ և բնական, շատ լավ է ստացվում
Անհրաժեշտ բաղադրիչներ
տավարի միս մեկ կիլոգրամ
սխտոր կես կիլոգրամ
աղ մեկ կիլոգրամ
աղացած չաման կես կիլոգրամ
կարմիր աղացած պղպեղ
Պատրաստման եղանակը
Տավարի մսի կտորներից կտրել 30 սմ երկարությամբ, 13 սմ լայնությամբ և 7 սմ հաստությամբ կտորներ: Մսի կտորները իրար կողքի շարել ամանի մեջ, աղով շաղախել, թողնել 2 օր, հետո մսի դիրքը փոխել և շրջել գլխիվայր և նորից թողնել 2-3 օր: