Բնական յուղերը օգտակար վիտամինների և միկրոտարրերի շտեմարան են:Դրանք լայնորեն կիրառվում են ավանդական և ժողովրդական բժշկության մեջ: Դրանք նաև հիանալի խնամքի միջոցներ են:
Չիչխանի յուղ
Սա հիանալի բնական յուղ է, պարունակում է մեծ քանակությամբ սննդարար նյութեր՝ երկաթ, մագնում, արժեքավոր ամինաթթուներ և Е, С, В վիտամիններ:
Չիչխանի յուղը խորհուրդ է տրվում օգտագործել որպես հակաբորբոքային և հակաբակտերիալ միջոց, որը խթանում է փափուկ հյուսվածքներում վերականգնող գործընթացները, նաև ալկոհոլային թունավորումից հետո լյարդի բջիջներում մեծացնում է սպիտակուցի պարունակությունը, կարգավորում է ճարպային նյութափոխանակությունը և կանխում է աթերոսկլերոզի զարգացումը։ Այն ունի ցավազրկող և վերքերը բուժող ազդեցություն։ Այն լավ միջոց է մաշկի տարբեր հիվանդությունների համար, հատկապես ուղեկցվում է օրգանիզմում վիտամինների պակասով։ Բուժում է էկզեմա և կանացի հիվանդություններ (արգանդի վզիկի էրոզիա, կոլպիտ)՝ քսելով մաշկին կամ լորձաթաղանթներին և խմելով։ Չիչխանի յուղը հատկապես արդյունավետ է այրվածքների, պառկելախոցերի, ուղիղ աղիքի խոցերի, ատամների և լնդերի բորբոքման, հայմորիտի և նշկաբորբի բուժման գործընթացում։
Չիչխանի յուղը հիանալի դիմահարդարման միջոց է, պարունակող պոլիվիտամինների ամբողջություն է՝ հագեցված մի քանի թթուներով և վիտամիններով А, E և K: Օգտագործվում է մազաթափության և ճաղատացման, ինչպես նաև մաշկի և եղունգների խնամքի համար։
Ժոժոբայի յուղ
Հիանալի միջոց է, ամրացնում է մազերը, պարունակում է ամինաթթուներ, վիտամիններ: Խորհուրդ է տրվում մի քանի կաթիլ ավելացնել շամպունների, բալզամի մեջ կամ օգտագործել հենց այդպես:
Գերչակի յուղ
Մատչելի, բոլորին հասանելի յուղ է, շատ արյունավետ միջոց է, խթանում է ազերի աճը: Ընդամենը մեկ կաթիլ գերչակի յուղը արագացնում է թարթիչների աճը;
Կոկոսի յուղ
Հիանալի մանրէազերծող միջոց է, ունի հաճելի հոտ: Այն կարելի է օգտագործել, որպես մարմնի բալզամ, մազերի խնամքի միջոց, դեմքի դիմակ: Մի քանի անգամ օգտագործելուց հետո դրական արդյունքն ակնհայտ է լինում:
Նշի յուղ
Այս յուղը օգնում է ազատվել մաշկային խնդիրներից և հարմար է ցանկացած տեսակի մաշկի համար: Պարունակում է Е և F վիտամիններ և շատ արագ դրական արդյունք է տալիս: Լավ է օգտագործել քնելուց առաջ, և առվոտյան լվանալ: