Բժիշկ Կերոլ Ֆոստերը ներկայացրել է ամենաարդյունավետ միջոցներից մեկը, որը կազատի գլխապտույտներից։
Չէ՞ որ մենք բոլորս գիտենք այդ տհաճ զգացողությունների մասին, այդպես չէ՞։
Գլխապտույտը կարող է ուղեկցվել այնպիսի զգացողությամբ, ասես սենյակը պտտվում է ձեր շուրջը։
Գլխապտույտի ամենտարածված ախտանշաններից է համարվում աչքերի անկանոն հորիզոնական շարժումը՝ հորիզոնական նիսթագմ։
Կարելի է ասել, որ գլխապտույտը մի վիճակ է, որը կարող է տևել բավականին երկար։
Իսկ ահա բժիշկ Կերոլ Ֆոստերը, Կոլորադոյի համալսարանից, հաստատում է, որ գոյություն ունի մի պարզ միջոց, որի շնորհիվ դուք կարող եք ազատվել գլխապտույտներից հաշված վայրկյանների ընթացքում։
Բժիշկ Ֆոստերը բացատրում է, որ գլխապտույտը կարող է լինել ներքին ականջի հետ կապված խնդիրների արդյունք։
Այսպիսով, ուսումնասրենք այս տեխնիկան քայլ առ քայլ։
Քայլ 1՝ Նստեք ծնկների վրա՝ ինչպես լուսանկարի աղջիկն է արել։
Քայլ 2։ Այնուհետև բարձրացրեք գլուխը և պահեք այդ վիճակում մի քանի վայրկյան։
Քայլ 3։ Հիմա կախեք ձեր գլուխը և ամբողջությամբ դրեք այն հատակին։ Նաև կարևոր է բարձրացնել կզակը ծնկների մոտ։
Քայլ 4։ Թեքեք գլուխը արմունկի մոտ։ Եթե դուք բուժում եք ձեր ձախ ականջը, ապա թեքվեք ձախ արմունկի մոտ, եթե աջը, ապա աջ արմունկի մոտ։
Ուղղությունը, որ կողմ որ թեքել եք գլխուխը, կախված է նրանից, թե որ ականջն է պետք ձեզ բուժել։ Հնարավոր է, որ ձեզ թվա, թե դուք պտտվում եք, սակայն փորձեք պահպանել այդ դիրքը այնքան ժամանակ, մինչև գլխապտույտը կանցնի։
Քայլ 5։ Բարձրացրեք գլուխը այնպես, որպեսզի այն լինի ձեր մեջքի հետ միևնույն մակարդակի վրա։ Կարևոր է, որպեսզի ձեր գլուխը կախած լինի անկյան տակ։
Սպասեք մինչ գլխատպտույտը կավարտվի։ Վերջապես նստեղ ուղիղ։ Բժիշկ Ֆոստերը հիշեցնում է, որ գործընթացը, հնարավոր է հարկավոր լինի կրկնել մի քանի անգամ, որպեսզի ամբողջությամբ ազատվեք գլխապտույտից։ Խորհուրդ է տրվում անել 15 րոպե ընդմիջում ամեն փորձից առաջ։
Բժիշկը նաև նշում է, որ եթե նշված վարժությունից հետո ձեզ մոտ չի անցնում գլխապտույտը, ուրեմն ձեր խնդիրները ավելի լուրջ են և դուք պետք է դիմեք բժշկի օգնությանը։