Երիտասարդ տեսքը պահպանելու համար, կանայք անում են ամեն ինչ։ Ոմանք մեծ գումարներ են վատնում, որպեսզի գնեն և հաճախեն կոսմետիկական տարբեր կուրսերի և նույնիսկ կոսմետիկական վիրահատությունների։
Ավելի կենտրոնացված մասը մարմնի գեղեցկության համար մեծամասնության մոտ համարվում է դեմքը։ Սակայն պարանոցը՝ համարվում է մի մաս, որը շատ ժամանակ անտեսվում է մարդկանց կողմից։ Պարանոցի մաշկը նույնպես դառնում է կնճռոտ, մարդու տարիքի հետ ավելանում են նաև այնտեղի կնճիռները։
Ահա մի քանի բնական եղանակներ, թե ինչպես ունենալ երիտասարդ և անթերի պարանոց։
1․ Վիտամին C-ի օգտագործումը
Հակաօքսիդանտների հայտնի աղբյուր է համարվում վիտամին C-ն։ Իսկապես օգտակար է օգտագործել մթերքներ, որոնք հարուստ են վիտամին C-ով։ SPF խոնավացնող կրեմը դրա հետ մեկտեղ, կարող է բարձրացնել ազդեցությունը ըստ ուսումնասիրությունների։
2․ Խուսափեք արևից
Ինչպես մարմնի այլ մասերը, այդպես էլ պարանոցի մաշկը կարող է հեշտությամբ վնասվել արևի ճառագայնթներից, հատկապես ամռանը։ Հետեւաբար, միշտ օգտագործեք արևապաշտպան SPF կրեմները, որոնք պարունակում են առնվազն 30 ցինկ և տիտան իրենց կազմի մեջ, որը արգելափակում է ինչպես UVA, այնպես էլ UVB ճառագայթները:
3․ Կանոնավոր վարժություններ
Վարժությունները հոտուկ պարանոցի համար, կլինեն շատ օգտակար, որպեսզի դուք ունենաք երիտասարդ պարանոց։ Այն մարդիկ, ովքեր անում են այդ վարժություններ շաբաթը 2 անգամ, ունեն ավելի գեղեցիկ, ձիգ պարանոցի մաշկ։ Դա ապացուցել են մի շարք հետազոտություններ։ Ասվում է, որ վարժությունները արդյունավետ են, քանի որ թթվածինը ավելի լավ է շրջանառվում:
4․ Փորձեք ավելացնել կոլագենը
Ի՞նչ է կոլլագենը։ «Կոլլագենը միացնող հյուսվածքների մի մասն է, որն օգնում է մաշկին ստանալ առաձգականության, և խթանում է մաշկի բջիջների մշտական նորացմանը», — հաղորդում է «News-Medical»-ը: Նշվում է, որ կոլագենը կարևոր դեր ունի մաշկի առաձգականության համար: Դրա համար պետք է ընդունել ավել կոլլագեններ, ավելի շուտ արդյուքնի հասնելու համար։
5․ Օգտագործեք ճարպաթթուներ
Գիշերը քնլուց առաջ կերեք ուտելիքները, որոնք հարուստ են օմեգա 3 և օմեգա 6 ճարպաթթուներով, ինչպիսիք են սաղմոնը, սարդինան, ավոկադոն, սպանախը, կտավատի սերմերը, դդումի սերմերը և այլն: Այս ամենի պատճառն այն է, որ այս ճարպաթթուները օգտագործվում են կոլագենի արտադրության և մաշկի բջիջների վերականգնման համար: Փորձեք այս ուտելիքները քնելուց մոտ չորս ժամ առաջ։
Դիտեք նաև՝