Իտալիան աշխարհի ամենազարգացած տնտեսություն ունեցող երկրներից է:
Երկրի հրաշալի բնությունն ու կլիման, պատմամշակութային հարուստ ժառանգությունը և զբոսաշրջային զարգացած ինֆրաստրուկտուրան գրավում են հազարավոր զբոսաշրջիկների աշխարհի տարբեր անկյուններից:
Իտալիան առանձնանում է նաև իր համեղ խոհանոցով. պատահական չէ, որ տասնհինգերորդ դարում դեռևս անհայտ Լեոնարդո դա Վինչին Ֆլորենցիայում Վերոկիոյի քանդակագործության դպրոցն ավարտելուց հետո աշխատեց Tre lumache» (Երեք խխունջ) ռեստորանում նախ որպես մատուցող, ապա՝ խոհարար:
«Ես պաշտում եմ Իտալիան, այստեղ ամենուր լավ է», – ժամանակին ասել է Ք. Բեյլին, և դա բացարձակ ճշմարտություն է։
1. Ի՞նչ գիտենք Իտալիայի մասին: Այն որ այնտեղ է գտնվում Հռոմ քաղաքը, Կոլիզեումը և Պիզայի աշտարակը, աշխարհի ամենահամեղ պիցան, պաստան, ջելատոն, կապուչինոն․․․ Իրականում Իտալիան ավելին է, քան մենք պատկերացնում ենք։
Երկրագնդի վրա բազմաթիվ պատմական իրադարձություններ են տեղի ունեցել, որի կիզակետն է եղել հենց Իտալիան…
2. Ընդունված կարծիքի համաձայն՝ ժամանակակից իտալացիները հին հռոմեացիների ժառանգները չեն:
3. Italia բառի ծագումնաբանությունը որոշ լեզվաբանների ենթադրությամբ նշանակում է հորթերի երկիր: Իսկ ի՞նչ կապ ունեն այստեղ հորթուկները: Ուղղակի հնաբնակների խորհրդանիշը ժամանակին եղել է ցուլը:
4. Իտալիան ամենաամուր ամուսնությունների երկիրն է: Կհարցնեք, թե այդ ինչպե՞ս: Ուղղակի այստեղ ամուսնալուծությունների ընթացքը 3 տարի է տևում:
5. Այս երկրի ոչ պաշտոնական խորհրդանիշը գայլն է:
6. Ազգային դրոշի գույներն ունեն իրենց նշանակությունը՝ կանաչը՝ հավատ, կարմիրը՝ սեր, իսկ սպիտակը՝ հույս: Բայց իտալացիներն այս ամենը կատակի են վերածել՝ դրոշի գույները ներկայացնելով հումորիկ երանգներում. նրանք կարծում են, որ կարմիրը տոմատի մածուկն է, սպիտակը՝ մոցարելան, իսկ կանաչը՝ բազիլիկը՝ կանաչ ռեհանը: Այս երեք բաղադրիչները հայտնի իտալական Մարգարիտա պիցայի հիմքն են:
7. Հատկանշական է, որ զբոսաշրջիկների հաշվին ամեն օր Տրևի շատրվանում հավաքվում է 1,4 միլիոն եվրո: Ահա այսպիսի մեծ եկամուտ է բերում այս տեսարժան վայրը Հռոմին՝ զբոսաշրջիկների երազանքներն իրականացնելու համար:
8. Ասում են, որ այս երկրում մանկատներ չկան: Այն երեխան, որը զրկվում է ծնողներից, շատ արագ նոր ընտանիք են ձեռք բերում: Գոյություն ունի նաև մեկ այլ երկիր, որտեղ նույնպես մանկատներ չկան. Նոր Զելանդիան:
9. Իտալացիները սովորաբար չեն նախաճաշում: Բայց դրա տեղը հանում են երեկոյան և ուշ գիշերով կուշտ ուտելով:
10. Իտալերենում բոլոր բառերն ավարտվում են ձայնավորներով:
11. Իտալացիները երկարակյաց ազգ են:
12. Հենց Իտալիայի տարածքում է գտնվում ամբողջ աշխարհի տեսարժան վայրերի 60%:
13. Այս երկրի տարածքի 80%-ը տեղայնացված է լեռներում:
14. Սնահավատ իտալացիները խուսափում են կապուտաչյաներից՝ կարծելով, որ նրանք աչքով կտան:
15. Աշխարհի ամենահին բանկը՝ հիմնված 1472 թվականին, գտնվում է Իտալիայում:
16. Իտալացիները կատվասեր ազգ են: Նույն Հռոմում կարելի է հաշվել մոտավոր 300 հազար կատու:
17. Սան-Մարինոn և Վատիկնանը թեկուզ և գտնվում են Իտալիայի տարածքում, իրականում բոլորովին անկախ են: Սան-Մարինոն Եվրոպայի ամենահին հանրապետությունն է, իսկ Վատիկանը միակ երկիրը, որը գիշերը փակում է մուտքի դարպասները:Իտալիայում կա 20 մարզ: Եթե դու եղել ես այդ մարզերից մեկում կամ երկուսում, դա դեռ չի նշանակում, որ դու եղել ես Իտալիայում:
18. Եթե սրճարանում սուրճը պատվիրում են անգլերեն, ապա այն կարող է 2 անգամ թանկ գնով մատուցվել:
19. Համաշխարհային մշակութային ժառանգության գրեթե 60%-ը գտնվում է Իտալիայում:
20. Ամենալավ ռեստորանները հաճախ չեն ունենում ցուցափեղկեր. այնտեղ կարելի է հայտնվել ուրիշների խորհրդով:
21. Իտալիայում յուրաքանչյուր մարդ տարեկան միջինը սպառում է 25կգ տոմատի մածուկ:
22. Իտալիայի տարածքում գոյություն ունի 2 այլ պետություն՝ Սան-Մարինոն և Վատիկանը: Վատիկանում չի կարելի փողոցում շրջել բաց ուսերով: Պետք է ընտրել այնպիսի հագուստ, որը կծածկի ուսերը:
23. Իտալացիները իրենց հագուկապին մեծ ուշադրություն չեն դարձնում և հաճախ նաև հագնվում են անփութորեն, սիրում են սև գույնը. բացառություն են Միլանը, Հռոմը և մի քանի այլ տուրիստական քաղաքները:
24. Իտալիայում արգելված է գիշերը լինել լողափում, դրա համար մինչև 1000 եվրո տույժ է նախատեսվում:
25. Իտալացիները երաժշտության և թատրոնի մեծ երկրպագուներ են:
Դիտեք նաև՝
10 հետաքրքիր փաստ Իսրայելի մասին