Առաջարկում ենք վառ, ախորժելի, անուշաբույր սոուսի բաղադրատոմս, որը կարող եք մատուցել բոլոր խավարտների, մսի, նաև բուտերբրոդների հետ: Պատրաստվում է պարզ եղանակով, ստացվում է չափազանց համեղ:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
1. լոլիկ՝ 5կգ
2. բուլղարական պղպեղ՝ 2.5կգ
3. չիլի պղպեղ՝ 3-4 հատ
4. սամիթ, համեմ՝ յուր. 2 կապ
5. մաղադանոս՝ 3 կապ
6. գազար՝ 3 հատ
7. ձեթ՝ 1 բաժակ
8. աղ՝ 2.5 ճ.գ.
9.սխտոր՝ 20 պճեղ
Պատրաստման եղանակ.
— Լոլիկները լվանալ, կտրել մեջտեղից, աղալ: Լոլիկով պյուրեն լցնել կաթսայի մեջ, դնել կրակին, եռալուց հետո եփել 1 ժամ՝ հաճախակի խառնելով
— Հեռացնել բուլղարական պղպեղի սերմերն ու պոչիկը, իսկ չիլի պղպեղինը՝ միայն պոչիկն ու ներքևի հատվածը: Պղպեղները նույնպես աղալ:
— Գազարն անցկացնել մանր քերիչով: Գազարն ու պղպեղը տեղափոխել կաթսայի մեջ՝ խառնելով լոլիկի հետ: Եփել 25 րոպե:
— Սխտորը մաքրել, քերել, կանաչին մանրացնել: Ամբողջը լցնել կաթսայի մեջ, շարունակել եփել 8-10 րոպե:
— Անջատելուց 2 րոպե առաջ ավելացնել ձեթը և աղը: Սոուսը լցնել տաք ստերիլիզացված բանկաների մեջ: Հերմետիկ փակել, շուռ տալ և փաթաթել ծածկոցներով: Պահել մութ սառը տեղում:
Բարի ախորժակ: