Դուք չե՛ք հիշում, որտեղ եք դրել տան բանալիները, կամ մեքենայի բանալիները:
Սակայն մի անհանգստացեք, քանի որ դա նշանակում է, որ ձեր ուղեղը ամբողջովին լավ վիճակում է:
Օրինակՙ դուք հիշում եք այն օրը, երբ հանդիպել եք ձեր ամուսնուն կամ կնոջը, սակայն չեք հիշում երեկվա ընթրիքի ուտեստը: Եվ դա ձեզ անհանգստացնում է:
Խուճապի մի մատնվեք: Այն, որ դուք մոռանում եք որոշ մանրուքներՙ ամբողջովին նորմալ է: Դա փաստում է ձեր ուղեղի նորմալ աշխատանքի մասին:
Կանադայում ուսումնասիրություններից պարզվել է, որ նոր նեյրոնների աճը ուղեղում, բերում է ավելորդ տեղեկատվության մոռացությանը
Նոր կապերը փոխարինում են հներին: Ուղեղը ազատվում է բալաստից:
Ըստ անցկացված հետազոտությունների մկները պետք է դուրս գային լաբիրինտից: Երբ նրանք հայտաբերել էին ելքը, հետազոտողները փոխեցին դրա տեղը, կրծողները տեղափոխվեցին սկզբանական կետ և ստիպված էին 2 անգամ փնտրել ելքը:
Այս անգամ նրանց մոտ ավելի լավ ստացվեց, քանի որ մասնագետները նրանց թմրանյութ էին ներարկել: Այդպիսով նրանց մոտ մնացել էր հիշողություններ անցած փորձի մասին և դա նրանց թույլ էր տվել մտածել ավելի արագ:
Այսպիսով, լավ հիշողության առկայությունը չի փաստում խելացի լինելու մասին, հակառակը մանրունքերը մոռանալը նշանակում է, որ մենք ավելի խելացի ենք:
Գիտնականները հաստատւմ են, որ կարևոր չէ հիշել մանրուքները այլ կարևոր է հիշել ամբողջական պատկերը: Չէ, որ կենդանական աշխարհում կարևոր չէ հիշել թիրախի ոչ դեմքը, ոչ էլ անունը:
ՏԵՍԱՆՅՈՒԹ՝