Խոհանոցային 15 հնարք, որոնք կդյուրացնեն ձեր կյանքը

Անկասկած դուք բազմաթիվ անգամ առիթ եք ունեցել զարմանալու ձեր մայրերի կամ տատիկների կենցաղային հնարամտություններից, որոնք տեղի են ունեցել խոհանոցում: Չէ՞ որ հենց նրանք են մեզ պատմել, որ հում ձուն եփածից կարելի է տարբերել ընդամենը դրանք պտտելով սեղանի վրա: Սննդամթերքի կամ հյութերի հետ վարվելու խորամանկությունները ձեռք են բերվում փորձի հետ, և այսօր ցանկանում ենք ձեզ ներկայացնել մի քանի հնարքներ, որոնք գործնականում շատ օգտակար կարող են լինել:

Ինչպե՞ս անել, որ երեկվա կեքսն այսօր ևս փափուկ լինի, և բանանը չսևանա: Մթերքի պատրաստման և պահպանման այս և այլ նրբություններ, որոնք կխնայեն ձեր ժամանակն ու միջոցները` մեր ընտրանու մեջ:

1. Ձվի թարմության որոշումը

Եթե դուք վստահ չեք, որ ձեր սառնարանում եղած ձվերը թարմ են, պարզապես դրանք իջեցրեք ջրի մեջ: Թարմ ձուն սուզվում է, հինը` լողում ջրի վրա:

2. Երկարացրեք բանջարեղենի թարմությունը

Սառնարանի` մթերքի համար նախատեսված արկղի հատակին փռեք թղթե սրբիչ: Այն ներծծում է ավելորդ խոնավությունը և այդպիսով կանխում բանջարեղենի վաղ փտումը:

3. Մի կիսեք կիտրոնը

Եթե ձեզ կիտրոնի ընդամենը մի քանի կաթիլ հյութ է հարկավոր, այն կիսելու կարիք չկա, այդպես արագ է չորանում: Դրա փոխարեն կիտրոնը ծակեք սրածայր դանակով, և դուք կստանաք անհրաժեշտ հեղուկը` անհրաժեշտ քանակով:

4. Պահպանեք կանաչեղենի թարմությունը

Որպեսզի կանաչեղենը թարմ պահպանեք շուրջ մեկ ամիս, դրանց խրձերը դրեք պոլիեթիլենային տոպրակների մեջ և պահեք սառնարանի սառեցնող բաժանմունքում: Երբ դրանց կարքը կզգացվի, սառեցրած կանաչին շատ շուտ հալչում է:

5. Վերացրեք միջատներին

Դափնու տերևը, որը դրված է ալյուրով, մակարոնով կամ բրնձով պահարանի մեջ, երաշխիք է, որ այնտեղ միջատներ չեն հայտնվի:

6. Ազատեք սունկը խոնավ ծածկույթից

Սունկը հեշտորեն կարելի է ազատել խոնավ ծածկույթից, եթե այն սառնարան տեղադրելուց առաջ փաթաթեք թղթե սրբիչով:

7. Խուսափեք չոր խմորեղենից

Որպեսզի թարմացնեք երեկվա խմորեղենը, ցողեք այն ջրով, դրեք թղթե տոպրակի մեջ և դրեք ջեռոցի մեջ` պահելով 10 վայրկյան: Ջրից ստացված գոլորշին անմիջապես կվերականգնի թխվածքի փափկությունը:

8. Կանխեք պանրի չորացումը

Պանրի չորացումը կանխելու համար կարելի է կտրված մասին կարագ կամ մարգարին քսել, ինչը կպահպանի ներսի խոնավությունը: Այս մեթոդն առավել արդյունավետ է հաստ կեղևով պինդ պանիրների համար:

9. Բանջարեղենը թարմ պահեք

Երբ բողկը, նեխուրը կամ գազարը դադարում են խրթխրթան լինելուց, իջեցրեք դրանք սառույցով ջրի մեջ, որտեղ կա մի կտոր պանիր կամ կարտոֆիլ և տեսեք, թե ինչպես է բանջարեղենը թարմանում անմիջապես ձեր աչքերի առջև:

10. Թույլ մի՛ տվեք, որ թխվածքաբլիթը չորանա

Թխվածքաբլիթը և փափուկ խմորից մթերքը պահպանեք տարբեր տարրաների մեջ, քանի որ հակառակ դեպքում վերջիններիս խոնավությունն առաջինին կդարձնի ոչ խրթխրթան:

11. Թույլ մի՛ տվեք, որ բանանը սևանա

Բանանը հանգույցից մի՛ անջատեք այնքան ժամանակ, քանի դեռ չեք որշել այն ուտել. առանձին-առանձին դրանք ավելի արագ են փչանում:

12. Աղը պահեք քարացումից

Աղի ամանի մեջ մի փոքր բրնձի առկայությունը կկանխի աղի քարացումը: Բրինձը կուտակում է կոնդենսատները, որոնց առկայությամբ են առաջանում գնդերը:

13. Մաքրեք մեղրը

Իրականում մեղրը միակ մթերքն է, որը երբևէ չի փչանում, այդ իսկ պատճառով չի կարելի թույլ տալ, որ այն շաքարակալի կամ մգանա: Տաքացրեք մեղրը ջեռոցի մեջ միջին ջերմաստիճանում պահելով 30 վայրկյան, և այն դարձյալ մաքուր տեսք կստանա:

14. Պահպանեք խանավությունը մակարոնի մեջ

Որպեսզի եփած մակարոնները չվերածվեն մեկ միասնական գնդի, լցրեք այն հերմետիկ տոպրակի մեջ և դրեք սառնարանի մեջ: Երբ պատրաստվեք տաքացնել, պարզապես մի քանի վայրկյանով լցրեք այն եռման ջրի մեջ:

15. Փրկեք աղի ապուրը

Չկա ավելի հիասթափեցնող բան, քան աղի ստացված ապուրը, որի պատրաստման վրա ժամեր են ծախսվել: Փորձեք ավելացնել պանրի, կարտոֆիլի կամ խնձորի կտորներ, որպեսզի դրանք կուլ տան ավելորդ աղը, թողեք, որ 10 րոպե եփի մեղմ կրակի վրա, իսկ այնուհետև հանեք: Եթե ապուրն, այնուամենայնիվ, աղի կմնա, դրա մեջ ավելացրել լիքը գդալ շաքարավազ: Եթե շաքարն էլ չօգնի, կարելի է լցնել մի փոքր խնձորի քացախ: Վերջինը, որ կարելի է փորձել, երբ վերը նշվածներից ոչ մի միջոցն էլ չի օգնել, ապուրի մեջ ջուր կամ արգանակ լցնելն է:

Դիտեք նաև՝

Понравилась статья? Поделиться с друзьями: