Խնամված կնոջ 7 բյութի գաղտնիք
Կան կանայք, որոնց նայում ես ու մտածում՝ աստվածուհի։ Իդեալական մաշկ, որն առողջ փայլում է։ Իդեալական դիմահարդարում․ ոչ սփրթնած, և ոչ էլ՝ տոննայով կոսմետիկա։ Մազը մազի վրա․ անկախ նրանից՝ սանրվածքը կարճ է, թե երկար։ Միշտ ակտուալ տեսք, ձեռքերը՝ նուրբ և գեղեցիկ։ Ինչպե՞ս։ Ինչպե՞ս է նա կարողանում նման տեսք ունենալ։ Երևի նա ունի անվերջանալի բյուջե և, իհարկե, դուրս չի գալիս գեղեցկության սրահներից։
Բայց, արի ու տես, որ ոչ։ Մեզնից յուրաքանչյուրը կարող է լինել այդպիսին։ Եթե ցանկանա և մի քիչ ջանք գործադրի։ Հիշեք այս 7 գաղտնիքները, որոնք պարտադիր պետք է կատարել, եթե ցանկանում եք նման լինել ամսագրի շապիկից իջաց գեղեցկուհու։
Գաղտնիք 1
Միշտ, լսում եք, միշտ լվացեք կոսմետիկան քնելուց առաջ։ Նույնսիկ, եթե իվիճակի չեք։ Նույնիսկ, եթե առանց ձեռքերի, ոտքերի, ուղեղի եք, սթափ չեք կամ տղամարդու հետ եք։ Երբեք մի պառկեք քնելու դիմահարդարմամբ։ Այն փակում է ծակոտիները, բացասաբար ազդում էպիդերմիսի բջիջների վրա։ Եվ, այո, եթե անգամ դու դա անես միայն մեկ անգամ, միևնույն է, առավոտյան բշտիկներն ու գրգռված մաշկը երաշխավորված են։ Եթե նույնիսկ անցյալ անցամ չի եղել, այս անգամ կլինի։ Հավատա ու մի ստուգիր։
Գաղտնիք 2
Երիտասարդ և գեղեցիկ մաշկի գրավականը խոնավեցումն է, խոնավեցումը և ևս մեկ անգամ խոնավեցումը։ Բոլոր կոսմետոլոգները միաձայն պնդում են դա։ Ոչ մի հրաշագործ միջոց չի փրկի քեզ, եթե քո մաշկը զուրկ է խոնավությունից։ Այն անկյանք տեսք կունենա, բջիջները կդադարեն կիսվել, ձգվածությունը կանցնի, իսկ կնճիռները իրենց երկար սպասեցնել չեն տա։
Գաղտնիք 3
Պահեք դեմքի խնամքի բոլոր կրեմները (հատկապես՝ աչքերինը) սառնարանում։ Բնականաբար, եթե դրանք չունեն այլ ցուցումներ։ Երբ սառը կրեմը քսվում է դեմքին, այն մաշկին հաղորդում է լրացուցիչ ստիմուլացիա։ Նաև հետևեք, որ ձեր օգտագործած կրեմները թարմ լինեն։ Յուրաքանչյուր տուփի վրա կա կիսաբաց տուփի նկար, որի վրա սովորաբար նշված է լինում կոդ՝ 6М, 12М, 24М և այլն։ Այսինքն բացելուց հետո այն պետք է օգտագործել նշված ժամանակահատվածում։
Գաղտնիք 4
Ձեր մանիկյուրը միշտ պետք է լինի թարմ։ Սովորություն ունեցեք պայուսակում պահել մանիկյուրը մաքրող անձեռոցիկներ, որպեսզի կարողանաք մաքրել այն, եթե հանկարծ անսպասելիորեն փչանա։ Չմոռանաք նաև մշտապես ձեզ հետ ունենալ ձեռքերի կրեմ։ Եթե հնարավոր չէ եղունգները կարգի բերել գեղեցկության սրահում, ապա պահեք ձեռքերը տաք ջրի մեջ, սկրաբ արեք, մաքրեք եղունգների շուրջը հավաքված ավելորդ կաշին և քսեք անգույն լաք։
Գաղտնիք 5
Երբեք տանից դուրս մի եկեք կեղտոտ մազերով։ Չեք հասցնում սանրվածք անել, ոչինչ, բայց մազերը լվալ պարտավոր եք։ Եթե ստիպված եք շատ հաճախ լվանալ մազերը, ուրեմն ընտրել եք ոչ ճիշտ մազերի խնամքի միջոցներ։ Վերանայեք դրանք։
Գաղտնիք 6
Տեղեկացված եղեք խնամքի միջոցների բաղադրությունից։ Հաճախ խանութի վաճառողուհիները չեն կարողանում լավ բացատրել ձեզ այս կամ այն խնամքի միջոցի հնարավորությունները՝ այդ կերպ չգտնելով լուծում ձեր խնդրի համար։ Սովորեք գոնե մի քանի բյութի բացադրիչ կամ տերմին։ Օրինակ, հիալուրոնային թթուն խոնավեցման համար է, սպիտակ կավը՝ մաքրման։
Գաղտնիք 7
Մշտապես ունեցեք մատնահարդարման, ոտնահարդարմաան, սանրվածքների, դիմահարդարների և ոճաբանների կոնտակտների բազա։
Դիտեք նաև՝