Իմացեք, թե ինչքան սուրճ պետք է խմեք օրվա ընթացքում որպեսզի չվնասեք ձեր առողջությանը

Կարող եք հանգիստ շունչ քաշել և գնալ խմելու ևս մեկ բաժակ սուրճ։ Հետազոտությունները ցույց են տվել, որ սուրճի օգտագործումը, նույնիսկ մեծ քանակությամբ, նվազեցնում է մահանալու հավանականությունը։

Սակայն հույս մի ունեցեք այ կերպով գտնել անմահության գաղտնիքը, քանի որ կան որոշ սահմանափակումներ։

Սուրճի ազդեցությունը օրգանիզմի վրա ուսումնասիրվել է ավելի քան 10 տարի և դրան մասնակցել է 20․000 մարդ։

Նրանք, ովքեր խմել են օրական 4 բաժակ սուրճ, ապրել են ավելի երկար, քան նրանք, ովքեր հազվադեպ են խմել սուրճ, կամ ընդհանրապես չեն խմել։
Բացի այդ, 45 տարեկան և ավելի մեծ տարիքով մասնակիցները, ովքեր խմել են 4 բաժակից շատ սուրճ, 30%-ով կրճատել են մահվան հավանականությունը։

Այսպիսով, դուք կարող եք այլևս չամաչել նրանից, որ խանութում սուրճի վաճառողը անգիր գիտի ձեր նախընտրության մասին։

Կոֆեինը օգնում է այրել ճարպերը, առույգացնում է, այն մատակարարում է ձեր մարմինը հակաօքսիդանտներով, դարձնում է մաշկը ավելի թարմ և կանխում է հաստ աղիքի քաղցկեղը։

Եթե դա բավարար չէ, որ դուք արագ գնաք մոտակա սրճարան՝ սուրճ խմելու, ապա իմացեք, սուրճը մաքրում է ատամների բծերը, ինչպես նաև հոգ է տանում լնդերի մասին, կանխում է բորբոքումը։

Սուրճը դարձնում է ձեզ խելացի
Բանը նրանում է, որ կոֆեինը արգելափակում է նյարդային հաղորդիչները, ինչի համար էլ դուք ուզում եք քնել։

Դիտեք նաև՝

Понравилась статья? Поделиться с друзьями: