Ինչպես ժամանակին հայտնաբերել վահանաձև գեղձի աշխատանքի խանգարումները և բուժել դրանք

Օրգանիզմում խանգարումների ի հայտ գալու դեպքում մարդիկ սովորաբար նկատում են որոշ տհաճ ախտանշաններ, որոնց, ցավոք, հաճախ ուշադրություն չեն դարձնում: Փոխարենը նրանք այդ ախտանաշանները վերագրում են այլ խնդիրներին:

Սակայն երբեմն ինքնազգացողության վատացման պատճառը վահանաձև գեղձի աշխատանքի խանգարումներն են լինում, որոնց դեպքում հարկավոր է անմիջապես միջոցներ ձեռնարկել:

Վահանաձև գեղձը թիթեռի ձև ունեցող ոչ մեծ օրգան է, որը գտնվում է պարանոցի առջևի հատվածում: Այս գեղձի հիմնական գործառույթը մարդու կենսագործունեության տարբեր գործընթացները (նյութափոխանակություն, աճ, սրտամկանի կծկումների հաճախականություն և այլն) վերահսկող հորմոններ արտադրելն է:

Չնայած, որ այդ ախտանշաններից շատերը կարող են վկայել նաև առողջական այլ խնդիրների մասին, հայտնի է, որ մոլորակի բնակչության մոտ 10%-ի մոտ կան վահանաձև գեղձի աշխատանքի այս կամ այն խանգարումներ:

Վահանաձև գեղձի խանգարումներն ավելի շատ հանդիպում են կանանց մոտ, հատկապես՝ 40 տարեկանից բարձր կամ վերջրերս երեխա լույս աշխարհ բերած կանանց մոտ:

Վահանաձև գեղձի գործառույթի խանգարումների դեպքում առաջանում է.

· Հիպերթիրեոզ. գեղձը սկսում է ավելի շատ հորմոն արտադրել, քան մարդուն է անհրաժեշտ:


· Հիպոթիրեոզ. հորմոններն անհրաժեշտ քանակությամբ չեն արտադրվում:

Երկու դեպքում էլ գործընթացին մասնակցում է նաև մարդու իմունային համակարգը և օրգանիզմում սկսում են արտադրվել հակամարմիններ, որոնք խանգարում են վահանաձև գեղձի աշխատանքին: Այդ խանգարումները հայտնաբերելու համար հարկավոր է շատ ուշադիր լինել և հետևել մարդու ֆիզիկական ու հուզական վիճակին:

Խանգարումներից յուրաքանչյուրն իրեն հատուկ ախտանշաններն ունի, որոնք էլ սովորաբար ստիպում են մարդուն դիմել բժշկի օգնությանը:

Հիպերթիրեոզի ախտանշանները

Երբ մարդու վահանաձև գեղձն ավելի շատ հորմոն է արտադրում, քան անհրաժեշտ է նորմալ կենսագործունեության համար, ապա խոսքը հիպերթիրեոզի մասին է: Այս դեպքում մետաբոլիկ ինդեքսը բարձրանում է: Այս ամենի հետևանքով նկատվում են այնպիսի ախտանշաններ, ինչպիսիք են.

· սրտամկանի կծկումների հաճախականության արագացումը,

· զարկերակային ճնշման բարձրացումը,

· նյարդային լարվածությունը, տագնապի զգացումն ու անքնությունը,

· ախորժակի կտրուկ լավացումը կամ քաշի կորուստը,

· մազերի ու եղունգների թուլությունն ու փխրունությունը,

· մկանային հոգնածությունը,

· առատ քրտնարտադրությունը, զգայունությունը բարձր ջերմաստիճանի և շոգի հանդեպ,

· տեսողության խանգարումը,

· դաշտանային ցիկլի անկանոնությունը,

· աղիները հաճախ դատարկելու ցանկությունը,

· դողը:

Հիպոթիրեոզի ախտանշանները

Հիպոթիրեոզը 4 անգամ ավելի հաճախ է անհանգստացնում մարդկանց, քան հիպերթիրեոզը: Այս խանգարումը բնորոշվում է ոչ բավարար քանակությամբ հորմոնների արտադրությամբ: Հիպոթիրեոզի դեպքում հիվանդի մոտ կարող են նկատվել այնպիսի ախտանշաններ, ինչպիսիք են.

· մշտական հոգնածությունը,

· ցրտի հանդեպ անհանդուրժողականություն,

· ախորժակի կորուստը և քաշի ավելացումը,

· օրգանիզմում հեղուկի կուտակումը,

· զարկերակային ճնշման բարձրացումը,

· մաշկի չորությունն ու սառնությունը

· չոր ու բարակ մազերը և փխրուն եղունգները,

· հիշողության վատացումը և խնդիրները՝ կապված ուշադրության կենտրոնացման հետ,

· շարժումների և խոսքի դանդաղումը,

· դաշտանային ցիկլի խանգարումները,

· հոդացավերը,

· թուլությունն ու քնկոտությունտ:

Ինչպես պարզել, որ վահանաձև գեղձի գործառույթները խանգարված են

Բացի վերոնշյալ ախտանշաններից, կա ևս մի պարզ մեթոդ՝ վահանաձև գեղձի առողջական վիճակը ստուգելու համար: Այս «բուժզննումը» կարելի է անցկացնել տնային պայմաններում՝ հասարակ հայելու օգնությամբ:

Հարկավոր է վերցնել հայելին և ուշադիր նայել պարանոցի դիմացի հատվածի ստորին մասին՝ ձայնալարերի և անրակների միջև:

Գլուխը ետ տանել և ուշադիր հետևելով վահանաձև գեղձի հատվածին՝ մի բաժակ ջուր խմել: Եթե ջուրը կուլ տալու ընթացքում այդ հատվածում նկատվում է կոշտություն կամ ուռուցիկություն, ապա հարկավոր է անպայման դիմել բժշկի օգնությանը:

Եթե վերոնշյալ ախտանշանները չանհետանան, ապա էնդոկրինոլոգը կնշանակի համապատասխան բուժում: Հարկ է հիշել, որ նման խնդիրների դեպքում ամենակարևորը ճիտ ախտորոշումն ու պատշաճ բուժումն են:

Ճիշտ սննդակարգ

Վահանաձև գեղձի աշխատանքի խանգարումն ախտորոշվելու դեպքում հարկավոր է շատ մեծ ուշադրություն դարձնել սննդակարգին, կարգավորել այն և հրաժարվել որոշ սովորություններից: Սա հետագայում կօգնի խուսափել վիճակի վատացումից:

Վահանաձև գեղձի հորմոնների արտադրության համար անհրաժեշտ է յոդ: Այս նյութի պակասը նույնպես կարող է խանգարումներ առաջացնել:

Յոդով հարուստ մթերք է համարվում.

· սխտորը,

· լոբին,

· բնական յոգուրտը,

· պանիր և կաթը,

· ծովային ջրիմուռները,

· բողկը,

· խնձորը,

· նարինջը,

· սոխը,

· արքայախնձոր:

Բացի այդ, ելնելով յուրաքանչյուր հիվանդի առանձնահատկություններից, խորհուրդ է տրվում սննդակարգում փոփոխություններ անելուց առաջ խորհրդակցել դիետոլոգի հետ:

Դիտեք նաև՝

Понравилась статья? Поделиться с друзьями: