Լվացքի մեքենաները շատ են հեշտացրել ժամանակակից մարդկանց կյանքը։ Դրանց շնորհիվ կանայք ավելի շատ ազատ ժամանակ են ունենում, չեն հոգնում ու ցավեցնում ձեռքերը։
Շատերը նախընտրում են միացնել լվացքի մեքենան արագ լվացքի ռեժիմով՝ ժամանակ խնյալելու համար։ Այդ դեպքում պահանջվում է 30-40 րոպե՝ ցիկլը ավարտին հասցնելու համար։
Սակայն տվյալ ռեժիմը ոչ բոլոր դեպքերում է նպատակահարմար։ Անգամ կան դեպքեր, երբ այդ ռեժիմով միացնելը ուղղակի իզուր է ու անիմաստ։ Էլ չենք ասում իրերի փչանալու մասին։
Որ դեպքում չի կարելի ընտրել արագ լվացման ռեժիմը
Շատ կեղտոտ իրեր
Արագ ռեժիմում լվացքի մեքենան ջուրը լավ տաքացնելու ժամանակ չունի։ Այդ իսկ պատճառով հագուստը լվացվում է գոլ ջրով, ինչի հետևանքով կեղտոտ լաքաները չեն մաքրվում։ Եթե չունեք այլ տարբերակ, ապա նախապես թրջեք իրերը, լաքաները մշակեք լաքահանիչով և միայն հետո գցեք լվացքի մեքենան։
Սրբիչներ ու անկողնային պարագաներ
Եթե ուզում եք, որ ձեր սրբիչներից ու անկողնային պարագաներից անուշ հոտ գա, ապա մի ընտրեք արագ լվացման ռեժիմը։ Միայն 60 °С ջրով լվանալիս կկարողանաք ազատվել վնասակար երևույթներից, ինչպիսին է, օրինակ, փոշու տիզը։
Նուրբ ու բարակ գործվածք
Ձեր նուրբ բարակ գործվածքից իրերը, որոնք նախատեսված են միայն ձեռքով լվանալու համար, կարող են չդիմանակ արագ ռեժիմի ինտենսիվությանը։ Եթե չեք ուզում փչացնել սիրելի հագուստը, ապա ձեռքով լվացեք կամ առանձին՝ ընտրելով խնայող ռեժիմ։

режим быстрой стирки