Անգամ լավագույն տանտիրուհիների բնակարանում կան անկյուններ, որտեղ մաքրելու ժամանակ հաճախ չի լինում։ Ներքնակը դրանցից մեկն է։ Չնայած նրան, որ տան մաքրությանը շատ ժամանակ է հատկացվում, քչերն են պարբերաբար ուշադրություն դարձնում ներքնակներին։
Իմանալով այս հնարքի մասին՝ կկարողանաք հեշտ ու արագ կարգի բերել ներքնակը, ընդ որում չեք օգտագործի քիմիական միջոցներ։
Այս կերպ կկարողանաք դրանց հաղորդել թարմ տեսք ու բույր։ Միայն թե հետևեք նյութերի նշված հարաբերակցությանը, որ խառնուրդը ունենա պատշաճ ազդեցություն։
Անհրաժեշտ է․
4ճ․գ․ սոդա
250մլ ջրածնի պերօքսիդ
մի քանի կաթիլ հեղուկ օճառ
Ինչ անել․
Խորը տարայի մեջ խառնել սոդան և 3 % ջրածնի պերօքսիդը։ Ավելացնել հեղուկ օճառը։ Լավ խառնել բաղադրիչները, որ համասեռ զանգված ստացվի։
Պատրաստի խառնուրդը լցնել ջրցանիչով շշի մեջ, լավ թափահարել։ Իսկ հետո դրանով ցողել ներքնակը։
Սպասել, մինչ խառնուրդը կչորանա։ Իսկ հետո մաքրել խոզանակի օգնությամբ։
Ահա և վերջ, ձեր ներքնակը կդառնա նորի պես մաքուր ու թարմ։