Եթե հոգնել եք առավոտյան ձվածեղ ուտելուց, ապա փորձեք այս բաղադրատոմսը: Այսպիսի նախաճաշը պատրաստվում է շատ արագ և հեշտ:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- 2 մեծ լավաշ
- 4 ձու
- 130գ պանիր
- 250գ լոլիկ
- 50գ կարագ
- աղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ.
- Ափսեի մեջ մի քիչ ջուր լցնել: Դրա մեջ թաթախել լավաշը:
- Թավայի մեջ մի կտոր կարագ դնել և տաքացնել: Թավայի մեջ դնել մի մեծ կտոր լավաշ և կոտրել մի ձուն: Պատառաքաղով քսել լավաշի ամբողջ մակերեսին:
- Պանիրն անցկացնել քերիչով և լցնել ձվի վրա: Երբ պանիրը մի քիչ հալվի, լավաշը շուռ տալ: Մեջտեղի հատվածում լոլիկի 2 բարակ շերտ դնել և ծրարի նման հավաքել լավաշի եզրերը:
- Տապակել երկու կողմից և տեղափոխել ափսեի մեջ: Նույնն անել ամբողջ լավաշի և հավկիթների հետ:
Եթե հոգնել եք առավոտյան ձվածեղ ուտելուց, ապա փորձեք այս բաղադրատոմսը: Այսպիսի նախաճաշը պատրաստվում է շատ արագ և հեշտ:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
2 մեծ լավաշ
4 ձու
130գ պանիր
250գ լոլիկ
50գ կարագ
աղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ.
Ափսեի մեջ մի քիչ ջուր լցնել: Դրա մեջ թաթախել լավաշը:
Թավայի մեջ մի կտոր կարագ դնել և տաքացնել: Թավայի մեջ դնել մի մեծ կտոր լավաշ և կոտրել մի ձուն: Պատառաքաղով քսել լավաշի ամբողջ մակերեսին:
Պանիրն անցկացնել քերիչով և լցնել ձվի վրա: Երբ պանիրը մի քիչ հալվի, լավաշը շուռ տալ: Մեջտեղի հատվածում լոլիկի 2 բարակ շերտ դնել և ծրարի նման հավաքել լավաշի եզրերը:
Տապակել երկու կողմից և տեղափոխել ափսեի մեջ: Նույնն անել ամբողջ լավաշի և հավկիթների հետ: