Ռուսաստանի ԱԳՆ-ն զբաղվում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի կայունացմամբ. Դենիս Գոնչար

Մոսկվան սերտ կապի մեջ է Բաքվի և Երևանի հետ և միջոցներ է ձեռնարկում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի շուտափույթ կայունացման համար, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում:

«Մենք սերտ կապի մեջ ենք Բաքվի և Երևանի հետ։ Մենք ձեռնարկում ենք անհրաժեշտ միջոցներ՝ նպաստելու իրավիճակի շուտափույթ կայունացմանը», – ասել է նա։

Երեքշաբթի գիշերը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռազմական գործողություններ են սկսվել, կողմերը միմյանց մեղադրել են սադրանքների մեջ։ Երևանը երեկ առավոտյան դիմել է Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։

Հայաստանը հայտնել է, որ ադրբեջանական զինուժը հրետանային կրակ է բացել երկրի տարածքում։ Ըստ Երևանի՝ Բաքուն օգտագործել է անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև ձեռնարկել է դիրքերն առաջ տանելու ուղղությամբ գործողություններ։ Հարվածների են ենթարկվել սահմանամերձ՝ Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերը (Հայաստանը կապում է Իրանի հետ), որոնք առնչություն չունեն Լեռնային Ղարաբաղի հետ, նշվում է Ռիա Նովոստիի հոդվածում:

Երկու կողմերն էլ հայտնել են իրենց զինվորականների շրջանում զոհերի մասին։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը որոշել է Հայաստան ուղարկել իր առաքելությունը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ։

Понравилась статья? Поделиться с друзьями: