20-ամյա Էվիտա Դելմունդոն այլևս ծաղրի առարկա չէ և պատրաստվում է ««Միսս տիեզերք»» տիտղոսին արժանանալ: «Դպրոցում ոչ ոք չէր ցանկանում ինձ հետ ընկերանալ, դա կոտրում էր իմ սիրտը, ես ինձ շատ միայնակ էի զգում»,- անկեղծանում է Էվիտան:
Համադասարանցիները նրան «հրեշ» էին անվանում նրա ողջ մարմնով տարածվող մազոտ խալերի պատճառով:
Սակայն այժմ նա արհամարհում է իրեն ծաղրողներին և պատրաստվում է մասնակցել ««Միսս տիեզերք»» մրցույթին և հաղթել:
Նա սովորեց իրեն ընդունել այնպիսին, ինչպիսին կա, երբ 16 տարեկանում գնաց եկեղեցական ճամբար:
«Ես իսկապես սովորեցի սիրել ինձ և շփվել մարդկանց հետ»,- պատմում է Թվիտան, ով մի ժամանակ մտածում էր իր խալերը հեռացնելու մասին:
«Այնտեղ ես առաջին անգամ իսկապես սկսեցի ինքս ինձ ընդունել, ընդունել իմ արտաքինը»:
Հունիսի 17-ին նա դիմել է «Միսս տիեզերք» մրցույթում մասնակցելու համար և այժմ սպասում է պատասխանին:
Դիտեք նաև՝