Ինչպե՞ս կանխարգելել քաղցկեղը
1. Հրաժարվել ծխելուց Ծխելը զգալիորեն բարձրացնում է թոքերի, կերակրափողի, ստամոքսի, ենթաստամոքսային գեղձի եւ բերանի խոռոչի քաղցկեղի զարգացման վտանգը: Պարզվել է, որ ոչ պակաս վտանգավոր է ծխախոտ ծամելը, որովհետեւ նման սովորությունը կարող է հանգեցնել բերանի խոռոչի, բերանի եւ կոկորդի քաղցկեղի: Նույնիսկ պասիվ ծխելը ռիսկի գործոն է, այդ պատճառով բժիշկները խորհուրդ են տալիս զգուշանալ ծխախոտից` ցանկացած տեսքով:
2. Շատ միրգ եւ բանջարեղեն օգտագործել Այդ մասին արդեն շատ է խոսվել, բայց գիտնականները չեն հոգնում կրկնել, որ թարմ մրգերը եւ բանջարեղենը պետք է սննդակարգի հիմքը լինեն: Բջջանյութը եւ դրանում պարունակվող վիտամիններն օգնում են կանխարգելել մարսողական համակարգի քաղցկեղային հիվանդությունների զարգացումը:
3. Խուսափել վերամշակված մսից Սննդակարգում վերամշակված մսի ավելցուկը բարձրացնում է աղիների, կրծքի եւ շագանակագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը: Այլ գիտնականներ պնդում են, որ կարմիր մսի չափավոր օգտագործումը կարող է նվազեցնել քաղցկեղային հիվանդությունների զարգացման ռիսկը, բացի այդ, դա սպիտակուցների, վիտամինների եւ հանքանյութերի հրաշալի աղբյուր է: Կարեւորը` չափը չանցնել: Ցանկալի է կարմիր միս ուտել շաբաթը 2 անգամից ոչ հաճախ:
4. Քաշը պահպանել նորմայի սահմաններում Ավելորդ քաշն ու ճարպակալումը բարձրացնում են քաղցկեղի շատ տեսակների զարգացման ռիսկը, ինչպես օրինակ` աղիների, կրծքի եւ էնդոմետրիումի: Այդ պատճառով ցանկալի է քաշը նորմայի սահմաններում պահել, պնդում են մասնագետները: