Խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ շքեղ տեսք ունենալ

Կանայք շատ ժամանակ են հատկացնում դիմահարդրմանը, քանի որ դրա շնորհիվ կարելի է գրագետ ընդգծել առավելությունները և թաքցնել թերությունները:

Ստորև բերված մի քանի խորհուրդներին հետևելու դեպքում յուրաքանչյուր կին կլինի գեղեցիկ՝ առանց շատ ժամանակ ծախսելու դիմահարդարման վրա:

Ինչպես ստանալ մաշկի հավասար գույն

Դիմահարդարման մասնագետները պնդում են, որ որքան էլ կատարյալ լինի դիմահարդարումը, եթե դեմքի գույնը հավասար չէ, նույնիսկ պրոֆեսիոնալ դիմահարդարումը ձեզ չի վերափոխի: Որպեսզի կանայք հնարավորություն ունենան թաքցնել մաշկի թերությունները, այսօր գոյություն ունեն բազում կոռեկտորներ, կոնսիլերներ և դիմափոշիներ: Այդպիսի միջոցները հիանալի կերպով թաքցնում են մուգ հետքերը և աչքերի տակի հոգնածությունը:

Միջոցների բազմազանության մեջ դուք կարող եք ձեր համար ընտրել օպտիմալ տարբերակ ձեր մաշկի համար: Կարևորը հիշեք, որ կարելի է թաքցնել թերությունները, սակայն մաշկը բուժելու համար անհրաժեշտ է խնամող դիմակներ անել:

Աչքերը դարձնում ենք արտահայտիչ

Աչքերը տեսողականորեն մեծացնելու համար անհրաժեշտ է ներքևի կոպի լորձաթաղանթին սպիտակ մատիտ քսել: Հոնքի տակի հատվածում խորհուրդ է տրվում օգտագործել փայլուն ստվերաներկ: Ինչ վերաբերվում է սև գծերին, ապա այստեղ պետք է զգույշ լինել, առավել ևս, եթե խոսքը գնում է տակի կոպի մասին, քանի որ այդ կերպ դուք աչքերը տեսողականորեն փոքրացնում եք

Փարթամ թարթիչներ

Բաց մազեր ունեցողները շատ հաճախ բողոքում են արտահայտիչ թարթիչներ չունենալուց: Այս դեպքում փրկում է սևաներկը, սակայն այն խորհուրդ է տրվում քսել նախապես դիմափոշիով ծածկված թարթիչներին: Այդ կերպ դուք թարթիչները ավելի փարթամ կդարձնեք:

Բացի այդ, մասնագետները խորհուրդ են տալիս ներկել թարթիչների միջև ընկած հատվածները, դա կօգնի առավել արտահայտիչ հայացք ստանալ: Այդ հարցում ձեզ կօգնի սև մատիտը:

Հաստ զգայուն շրթունքներ

Այստեղ ամեն ինչ առավել քան պարզ է: Շրթունքները մեծացնելու համար պետք է օգտագործել բաց դարչնագույն գույնի փայլ: Վաճառքում գոյություն ունեն հատուկ միջոցներ շրթունքները տեսողականորեն մեծացնելու համար: Եթե ցանկանում եք շրթունքները հաստ երևան, ապա անփայլ շրթներքը ձեր համար չէ, ավելի ցանկալի է, որ շրթներկը փայլ պարունակի:

Օգտագործելով վերը նշված կանացի հնարքները, դուք միշտ ուշադրության կենտրոնում կլինեք:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: