Զգեստապահարանում առանձնանում են գույների մի քանի խումբ՝ բազային մուգ, բաց, բազային վառ և շեշտադրող:
Մուգ բազային գույները զգեստապահարանի հիմքն են: Դրանք են թանկանոց վերարկուները, կոստյումները, շրջազգեստները, ժակետները, տաբատները, կոշիկները, գոտիները և պայուսակները: Դրանք հաղորդում են նրբագեղություն և հեշտորեն համադրվում են այլ գույների հետ:
Լինում են իրավիճակներ, երբ դուք ձեզ այդքան էլ վստահ չեք զգում կամ, երբ ձեզ անհրաժեշտ է ընդգծել մասնագիտական կարգավիճակը: Այդպիսի դեպքերի համար հարկավոր է կոստյում, որը լուրջ տպավորություն է ստեղծում: Այն կարող է լինել սև, մուգ կապույտ, ձիթագույն, սալորագույն կամ կարմիր փայտի գույնի: Այդպիսի կոստյումը բարետես և ավանդական տեսք է ունենում:
Եթե դուք ցանկանում եք մեղմացնել ձեր կերպարը, կարող եք ընտրել ժակետի և կոնտրաստային գույնի կիսաշրջազգեստների համադրությունը: Դուք ղեկավարի տեսք կունենաք, եթե համադրեք կոստյումը բաց բլուզի հետ՝ փափուկ սպիտակ, մաքուր սպիտակ կամ բաց շագանակագույն: Պաստելային բլուզը ավելի կանացի է:
Բաց գույներ. գարնան և ամռան համար պարտադիր է ունենալ բաց կոստյում, որը նույնքան ֆունկցիոնալ և ունիվերսալ է, որքան մուգ կապույտը, սևը, սակայն թողնում է ավելի հաճելի տպավորություն: Խորհուրդ են տրվում տարբեր երանգներ՝ բաց շագանակագույն, մոխրագույն-դարչնագույն, կակաոյի գույն:
Բոլորին կսազեն մոխրագույն-բաց շագանակագույն կամ մոխրագույն-շագանակագույն երանգները: Դրանք պետք է համադրել ձեզ համապատասխանող գունային գամմայի հետ: Մուգ և վառ տիպի կանայք կարող են կրել մոխրագույն-շագանակագույնը սևի, կարմիրի, երկնագույնի հետ: Բաց և սառը տիպի կանայք ավելի լավ է նախապատվությունը տան վարդագույնին, ֆուկսիայի գույնին: Ջերմ գույներ ունեցող կանայք կարող են համադրել մախրագույն-բեժը փիրուզագույնի, կանաչի հետ:
Որքան բաց է կոստյումը, այդքան այն որակյալ պետք է լինի: Եթե մուգ կապույտին, սևին և մոխրագույնին դուք թեթևամտորեն վերաբերվեք, ապա բաց գույների հետ կատակները չեն անցնի: Բաց շագանակագույն կոստյումն ավելի նրբագեղ է, քան սպիտակը, բացի այդ, այն համադրվում է և միատոն, և գունավոր բլուզների հետ:
Վառ բազային գույները լայնորեն կիրառվում են հատուկ դեպքերի, ամենօրյա և սպորտային կերպարների համար: Գործնական զգեստապահարանում ընդունելի են այս ներկապնակի ավելի կոնսերվատիվ երանգները:
Տղամարդկանց զգեստապահարանում վառ բազային գույների լինում են փոխկապները, կանանց զգեստապահարանում՝ բլուզները և շարֆերը:
Բացի այդ, դրանք օգտագործվում են առանձնանալու համար:
Շեշտադրող գույները ներկապնակի ամենավառ գույներն են: Դրանք օգտագործվում են նորաձև բլուզների, շարֆերի, ժակետների, սվիտերների, զգեստների և հատուկ առիթների զգեստների համար: Դրանք պետք է լինեն փոքրիկ իրեր՝ շարֆեր, թոփեր, կամ մեկ սեզոնի իրեր: Դրանք համարվում են շատ ճչացող գործնական զգեստապահարնի համար: