Ինչ է թույլատրվում գցել լվացքի մեքենան՝ բացի հագուստից

Լվացքի մեքենա արտադրողները դժվար թե պատկերացնեին, թե մարդիկ թմբուկի մեջ ինչեր են լցնելու․․․ Որոշ փորձարկումներ անհաջող են լինում, սակայն մենք կպատմենք արդեն փորձված հնարքների մասին։

Ինչ արտասովոր իրեր է կարելի լվանալ լվացքի մեքենայով

Պլաստիկից կոնտեյներներ

Для чего нужны пластиковые контейнеры

Այս դեպքում լվացքի մեքենան հիանալի կկատարի իր գործը։ Խոսքը գնում է միայն պլաստիկից սպասքի մասին, ոչ մի դեպքում ապակուց առարկաներ չգցեք մեջը։ Կոնտեյներից հեռացրեք սնունդի մնացորդները, միացրեք ամենաթույլ ռեժիմը և անջատեք քամելու ֆունկցիան։

Արդյունքում կստանաք մաքուր և ախտահանված կոնտեյներներ։

Սիլիկոնից խոհանոցային առարկաներ

Սիլիկոնից ֆորմաները, օրինակ, կարող եք համարձակ ուղարկել լվացքի մեքենան և գործի դնել այն։

Յոգայի և մեքենայի գորգիկներ

Եթե օգտագործում եք նմանատիպ գորգիկներ, հավանաբար գիտեք, որ դրանք պետք է պարբերարաբար լվանալ։ Դա կարող եք անել լվացքի մեքենայով․ պարզապես ընտրեք դելիկատ ռեժիմն ու ամենացածր ջերմաստիճանը։ Քամելու ռեժիմն անջատեք։

Խաղալիքներ և կոնստրուկտոր

Конструктор детский большого размера, цветной кирпич, базовые пластины, совместимы с фирменными блоками, развивающие игрушки для детей | Игрушки и хобби | АлиЭкспресс

Հավանաբար, լվացքի մեքենայով լվացել եք փափուկ խաղալիքներ, բայց ձեր մտքով չի անցել, որ նույնն էլ կարելի է անել նաև կոնտրուկտորի հետ։ Պլաստիկից խաղալիքները լցրեք հատուկ պարկկիկի մեջ և ուղարկեք լվացքի մեքենան՝ անջատելով քամելու ֆունկցիան։

Արագ և արդյունավետ։

Սա իհարկե միայն փոքր մասն է այն իրերի, որոնք կարելի է լվանալ լվացքի մեքենայով։ Կարծում ենք, խորհուրդները օգտակար կլինեն ձեզ։

Понравилась статья? Поделиться с друзьями: