Մահճակալի խուլ տնքոցը հոգի քանդող ստվեր դարձավ

Քեզ փնտրելը` շառ ու փորձանք,
Հարբած գիշեր, ծեծված փողոց։
Քեզ գտնելը` վառ երազանք,
Ճզմած շուրթեր, սեղմված հոգոց։
Մահճակալի խուլ տնքոցը հոգի քանդող ստվեր դարձավ,
Գիրգ մարմինդ` աստառ փոխած ճերմակ մահիճ,
Քեզ գտնելը դժվար չէր, չէ՜, նոր հասկացա,
Ինձ կյա՛նք տվիր, երբ հեռացար, դարձար դահիճ։
Քո նահանջում հարձակումս ոգևորեց,
Պարտությունդ հաղթանակիս պսակ դարձավ,
Քեզնից հետո, միայն, կյանքը խելքի բերեց,
Քեզնով եկած ջերմ արևը,
քեզնից հետո ճրագ դարձավ։
Մուշեղ Բաբայան
Понравилась статья? Поделиться с друзьями: