Սիսեռով Աղցան Ամառային թարմ տարբերակ Նոր ԱՂՑԱՆ
Այսօր կպատրաստենք համեղ ամառային տարբերակ սիսեռով աղցան։ Կզարմանաք, թե ինչու՞ շուտ չէիք մտածել։ Թարմ բանջարեղեններով այս նորույթը բոլորիդ էլ դուր կգա։
Սիսեռ – 300 գր
Թարմ վարունգ – 1 հատ
Ավոկադո – 1 հատ
Լոլիկ – 1 հատ
Կծու կանաչ պղպեղ ծիծակ – մի քանի շերտ
Թարմ կանաչ սոխ
Խառը կանաչի
Լոլիկի թարմ քամած հյութ – 200 գր
Համեմունքներ՝ խմելի սունելի, մանր սև պղպեղ կծու, աղ
Քացախ – 1 թեյի գդալ
Ձիթայուղ – 2 թ․ գդ․
Այսպիսի աղցան ես նաև կարմիր չալպուտուրիկ լոբով եմ պատրաստում, բայց այսօր միայն սիսեռով կանենք
Մառանիկի կլոր սիսեռն եմ միշտ վերցնում, այն համաչափ, մաքուր, հատընտիր և որակյալ է։ Այլևս մաքրելու կարիք չունի, շատ ավելի արագ է եփվում և իհարկե համեղ է։
2 բաժակ կխաշեմ մոտ 400 գրամ
Հարկավոր է նախ լվանալ այն
Ապա իրեն լրիվ ծածկող ջրով պետք է դնենք մի կողմէ՝, եթե ժամանակ ունեք ապա ամբողջ գիշեր կարող եք թողնել, եթե Մառանիկից եք վերցրել սիսեռը, ապա մեկ ժամը բավական է
Ես մեկ ժամ անց ջրքամելու եմ և կաթսայի մեջ լցնեմ
Մեկ բաժակ սիսեռին 3 բաժակ ջուր է հարկավոր, ցանկալի է արդեն տաք
6 բաժակ ջուր լցնենք դնենք եփվելու
30 րոպեից ամենաուշը արդեն ինձ մոտ այն խաշված է
Ջրքամենք և արդեն աղցանամանի մեջ լցնենք
300 գրամը բավական է
Հաջորդ բաղադրիչը վարունգն է
Կեղևի մի մասը հեռացնենք, կիսենք վարունգը
Հարկավոր է գդալով կտերն ու մեջտեղի փափուկ հատվածը հեռացնել, որպեսզի ջուրը աղցանի մեջ դուրս չտա
Կիսալուսնաձև կտրատենք ահա այսպես
Ավելացնենք աղցանամանի մեջ
Հաջորդը ավոկադոն է
1 ավոկադոն վարունգի չափսով կիսալուսնաձև կտրատենք և ավելացնենք աղցանի մեջ
Կծու կանաչ պղպեղից մի քանի շերտ կտրատենք և լավ մանրացնենք
Հաջորդը թարմ լոլիկի հերթն է
Հարկավոր է այն մանրացնել և ավելացնել աղցանամանի մեջ, այն հաճելի թթվաշություն կհաղորդի մեր աղցանին
Էլ ինչ աղցան առանց թարմ կանաչիների
Թարմ կանաչ սոխն ու մի փունջ թարմ կանաչին մանր կտրատենք և լցնենք մեր աղցանամանի մեջ
Այժմ համեմելու ժամանակն է
Սովորաբար լոբու կամ սիսեռի հետ ես միշտ ցանկացած ուտեստի դեպքում պարտադիր ավելացնում եմ խմելի-սունելի, յուրահատուկ ընդգծված համ է տալիս
Թարմ քամած մեկ բաժակ լոլիկի հյութի մեջ լցնենք կես թեյի գդալ խմելի սունելի
1 թեյի գդալ աղ
1 թեյի գդալ քացախ
2 թեյի գդալ ձիթայուղ
Խառնենք և լցնենք աղցանի վրա
Կծու սիրողների համար նաև մի փոքր կծու պղպեղ էլ ավելացնենք և արդեն լավ խառնենք
Ամբողջ համեմունքներն ու բաղադրիչները լավ խառնենք իրար և մատուցենք
Ահա․ Ամառային տարբերակ Սիսեռով աղցան ը պատրաստ է, հուսով եմ այսպիսի թարմ ամառային սիսեռով աղցանից վաղն էլ դուք ձեր ճաշին կհամտեսեք։