Մի օր ամուսինս ասաց,որ տնային տնտեսուհի եմ ու գումար չեմ աշխատում․․Մտքով անգամ չէր անցնի,որ ինձանից նման պատաս-
խան կստանա։Մի տղամարդ զրուցում էր հոգեբանի հետ։
-Որտե՞ղ եք աշխատում։
-Ես բանկում հաշվապահ եմ։
-Իսկ ձեր կինը՞։
-Կինս չի աշխատում, տնային տնտեսուհի է։
-Իսկ քանիսի՞ն է արթնանում ձեր կինը, որ նախաճաշ պատրաստի։
-Որքան գիտեմ, մոտ 5-ին, դեռ քնած եմ լինում։ Բայց մինչ նախաճաշին անցնելը տունը կարգի է բերում։
-Իսկ երեխաներին ո՞վ է տանում դպրոց։
-Բնականաբր կինս, նա չի աշխատում։
-Իսկ երեխաներին դպրոց տանելուց հետո ի՞նչ է անում։
-Գնում է շուկա, մթերք բերում տուն, ճաշ ու ընթրիք է պատրաստում, լվացքով զբաղվում։ Դե նա չի աշխատում, նման բաների հա-
մար ժամանակ ունի։
-Իսկ դուք երեկոյան տուն գալով՝ ինչո՞վ եք զբաղվում։
-Ես հանգստանում եմ, քանի որ շատ եմ հոգնում աշխատավայրում։
-Իսկ ձեր կինն ի՞նչ է անում այդ ժամերին։
-Երեխաների հետ դաս է անում, նրանց է լողացնում, բոլորիս համար առավոտվա հագուստ է արդուկում, ափսեներն է լվանում, հե-
տո երեխաներին տանում է քնելու։ Նա չի աշխատում, կարող է անել այդ ամենը։
-Այսինքն ձեր կնոջ առոօրյան սկսվում է առավոտյան 5-ին, նա բոլորից ուշ է պառկում քնելու, բայց դա կոչվում է ՉԻ ԱՇԽԱՏՈՒ՞Մ։
Ցավոք, մեր հասարակության մեջ ընդունված է համարել, որ տնային տնտեսուհու գործն աննշան է։ Սակայն եթե այս հարցում նույ-
նիսկ դիպլոմ պետք չէ, միևնույնն է, կանայք չափազանց կարևոր դեր են ստանձնում՝ դառնալով տնային տնտեսուհի։
Երբ որևէ մեկը ձեր ներկայությամբ ասի, որ իր կինը չի աշխատում, մեկ-երկու բառով հուշեք նրան, որ իրականում կինն աշխատում
է ու բոլորից շատ, ընդ որում չի վարձատրվում, և աշխատանքն էլ չի գնահատվում ըստ արժանվույն։
դիտեք նաև՝