Հային ու հրեային դատում են, վերջում դատավորին 15 տարի ազատազրկման են դատապարտում:
* * *
Ապարանցին տաքսի ծառայություն է բացում, վրան գրում` «Մեկ կիլոմետրը` 1000 մետր¦:
* * *
Ուսուցչուհին հարցնում է աշակերտին.
— «Ես գեղեցիկ եմ¦. սա ո՞ր ժամանակն է:
— Անցյալ, տիկին Անթառամ:
* * *
Մի գյումրեցի կին, ավտոբուսից իջնելով, ընկերուհուն համար տոմս է վերցնում.
-Ծաղիկ, տոմս չառնիս:
Ծաղիկը իջնում է հաջորդ կանգառում, նրա ետևից` մի խումբ անտոմս ուղևորներ:
Գյումրեցի վարորդը զայրանում է.
-Ծաղիկմ տոմս առան, բուկետմ մարդ իջան:
* * *
Վանեցու կինը հիվանդանում է: Երկար ժամանակ մտածում են` իրանք կբուժեն, էլ բժշկի վրա փող չծախսեն: Բայց, տեսնելով, որ կնոջ վիճակը գնալով վատանում է, ամուսինը որոշում է գնա բժիշկ կանչի ու տնից դուրս գալիս ասում է.
– Կնի՜կ, որ զգաս մեռնում ես, լամպը կհանգցնես:
* * *
… — Ինձ մի սպանեք, ես 6 երեխա ունեմ, կին, զոքանչ` տանս… մեքենայիս վարկերը դեռ չեմ մուծել բանկին… Այսինքն` լավ, է … սպանեք:
* * *
Կինը ամուսնուն կանչում է ննջարան.
— Սիրելիս, վերնազգեստս հանիր:
— Շատ լավ…
— Կրծկալս էլ հանիր:
— Շատ լավ…
— Վարտիքս էլ հանիր:
— Շատ լավ…
— Դե, մեկ էլ չտեսնեմ` իմ հագուստները հագնես…
***
Փողոցում մարդիկ նկատում են, որ մեկը մի կնոջ ուզում է ցած գցել 4-րդ հարկից: Ներքևից բղավելով նրան ամոթանք են տալիս.
— Բա անհարմար չե՞ս զգում, կնոջդ ուզում ես վերացնել:
— Կինս չի, զոքանչս է,- արդարանում է տղամարդը:
— Մի դրան նայեք, դիմադրում էլ է….
* * *
Բժշկի մոտ.
— Վալոդ, այսօրվանից քեզ չի կարելի ոչ ծխել, ոչ խմել, ոչ կանանց հետ հանդիպել:
— Բժիշկ ջան, բայց չէ՞ որ ես տղամարդ եմ…
— Կարող ես շարունակել սափրվելը…
* * *
Մի կին իր փոքրիկի հետ բարձրանում է ավտոբուս: Վարորդը.
— Վա՜յ, էս ինչ տգեղ երեխա է:
Կինը վրդովված նստում է և սկսում բողոքել կողքի տղամարդուն.
— Էս ինչ օրի հասանք, բարձրանում ես ավտոբուս` վարորդը վիրավորում է…
— Ի՞նչ եք ասում, նա հասարակական աշխատող է, իրավունք չունի նման բան անելու:
— Չգնա՞մ` բողոքեմ…
— Անպայման գնացե՛ք, կուզե՞ք` տվեք ձեր կապիկին բռնեմ…