Դժվար է պատկերացնել որևէ թխվածք, որի բաղադրության մեջ չկա ձու։ Այս բաղադրիչը կարևոր է լավ խմորի համար, այլախես անհնարին է թվում օդային բուլկի, թեթև բիսկվիթ կամ որևէ այլ խմորային ուտեստ պատկերացնելը։
Սակայն սխալ գործելու դեպքում ձուն կարող է դառնալ խմորի՝ վատ բարձրանալու պատճառ։ Այնպես որ իմացեք այս գաղտնիքների մասին, որպեսզի զուր չվատնեք մթերքը։
Որպեսզի թխվածքը ստացվի փքուն, չկորցնի ծավալը, կարևոր է իմանալ, թե ինչպես ձուն ճիշտ ավելացնել խմորին։ Իրականում ոչ մի դժվար բան չկա։ Սա հատկապես օգտակար է նրանց համար, ում մոտ երբեք չի ստացվել լավ բարձրացած բիսկվիթ թխել։
- առանձնացրեք սպիտակուցները դեղնուցներից;
- դեղնուցը ավելացրեք խմորին մյուս բաղադրիչների հետ;
- երբ խմորը նախապատրաստական փուլում դառնա համասեռ, անցեք սպիտակուցներին։ Դրանք պետք է հարել այնպես, որ փքուն զանգված ստացվի;
- չի կարելի հարած սպիտակուցը հենց այնպես թողնել երկար ժամանակ․ հարելուց հետո ավելացրեք խմորին;
- հարիչ մի օգտագործեք, երբ սպիտակուցը միացնում եք խմորի հետ։ Փոխարենը զգուշորեն ներքևից վերև խառնեք փայտե գդալով;
- երբ խմորը պատրաստ լինի, մի սպասեք, լցրեք տապակն ու ուողարկեք թխվելու։
Կանոններին հտևելու դեպքում ձեզ մոտ կստացվեն ամենաբարձր բիսկվիթներն ու փափուկ թխվածքները։
դիտեք նաև՝