Սննդամթերքի որ տեսակներն է հարկավոր բացառել շաքարային դիաբետի դեպքում

Ներզատաբան Յանա Ֆուրլետը բացատրել է՝ սննդամթերքի որ տեսակները չի կարելի կիրառել սննդակարգում շաքարային դիաբետի դեպքում։ Նրա խոսքով՝ առաջին հերթին հարկավոր է հրաժարվել վերամշակում անցած մսամթերքից, որոնց շարքին են դասվում երշիկեղենը, նրբերշիկները և այլն։ Բանն այն է, որ դրանք պարունակում են խոզի կաշի, ճարպայուղերը, մեծ քանակությամբ աղ, պահածոյացնող նյութեր, բուրավետիչներ, օսլա, տրանսգենային սոյա ու ենթամթերք, ինչի հետևանքով էլ շատ վտանգավոր են։

Բացի այդ, շաքարային դիաբետի դեպքում հարկավոր է հրաժարվել տարատեսակ պահածոներից, ինչպես նաև հալած պանիրներից։ Ինչպես ընդգծել է բժիշկը, նման պանիրները պարունակում են մեծ քանակությամբ արմավենու կամ սևուկի յուղ, իսկ պահածոներում չափազանց մեծ է աղի, շաքարի ու քացախաթթվի պարունակությունը։

Շաքարային դիաբետով հիվանդների համար վտանգավոր են նաև քաղցր գազավորված ըմպելիքները, որոնք հարկավոր է լիովին բացառել սննդակարգից։ Բացի այդ, հարկավոր է ուշադիր լինել նաև կարտոֆիլի գործածության դեպքում։ Այն հարուստ է օսլայով, ուստի դրա գործածությունը հարկավոր է խիստ սահմանափակել։

• Հաց – օրական մինչև 200 գրամ, նախապատվությունը տրվում է սև կամ դիաբետով հիվանդների համար նախատեսված հացին,

• Ապուրներ, ցանկալի է բանջարեղենային: Ձկնային կամ մսային թույլ բուլյոնով պատրաստված ապուրներ կարելի է ուտել ոչ հաճախ, քան շաբաթական երկու անգամ,

• Անյուղ միս, թռչնամիս (օրական մինչև 100 գրամ) կամ ձուկ (օրական մինչև 150 գրամ) խաշած վիճակում,

• Հազվադեպ կարելի է օգտագործել հացահատիկային կամ մակարոնային ուտեստներ, այն էլ քիչ քանակությամբ և այդ օրերին նվազեցնելով հացի քանակը: Հացահատիկներից կրելի է օգտագործել վարսակ, հնդացորեն, բրինձ… Իսկ ահա ալյուրը ճիշտ կլինի բացառել,

• Բանջարեղեն և կանաչեղեն: Կարտոֆիլ, ճակնդեղ, գազար խորհուրդ է տրվում օգտագործել ոչ ավել քան օրական 200 գրամ: Իսկ ահա այլ բանջարեղեններ (կաղամբ, բողկ, վարունգ, դդմիկ, լոլիկ) և կանաչեղեն կարելի է օգտագործել անսահմանափակ քանակությամբ՝ հում կամ խաշած, հազվադեպ՝ խորոված տեսքով,

• Ձու՝ ոչ ավել քան օրական երկու հատ՝ թերխաշ կամ ձվածեղի տեսքով,

• Մրգեր և հատապտուղներ (խնձորներ, նարինջ, կիտրոն, լոռամիրգ, կարմիր հաղարջ…) օրական մինչև 200-300 գրամ:

• Կաթ՝ բժշկի թույլատվությամբ: Թթվայնություն ունեցող կաթնամթերքներ (կեֆիր, մածուն, առանց շաքարի յոգուրտ) օրական 1-2 բաժակ: Պանիր, թթվասեր, սերուցք կարելի է օգտագործել հազվադեպ, այն էլ փոքր քանակությամբ:

• Շաքարային դիաբետի ժամանակ կաթնաշոռ խորհուրդ է տրվում օգտագործել ամեն օր 100-200 գրամ:

• Ըմպելիքներից թույլատրելի են կանաչ և սև թեյեր, կարելի է նաև կաթով, ոչ թունդ սուրճ, տոմատի հյութ, թթվաշ մրգերի և հատապտուղների հյութեր:

Շաքարային դիաբետի ժամանակ սնունդ պետք է ընդունել ոչ պակաս քան օրական 4, իսկ ավելի լավ է 5-6 անգամ, և միևնույն ժամին:

Понравилась статья? Поделиться с друзьями: