Ուսանողները զարմացած էին, երբ ուսուցիչը խնդրեց լոլիկի վրա գրել նրանց անունները, ում իրենք ատում են…

Ուսուսցիչը բոլորին խնդրեց մի տոպրակ լոլիկ բերել: Իսկ հետո ասաց աշակերտներին լոլիկ վերցնել ու վրան գրել այն մարդու անունը, ում իրենք ատում են: Այսինքն լոլիկների քանակը պիտի հավասար լիներ ատելի մարդկանց քանակին:

Երբ աշակերտները ավարտեցին հանձնարարությունը, ուսուցիչն ասաց, որ վաղը իրենց հետ բերեն միայն անունով լոլիկները: Մյուս օրը բոլորը լոլիկով տոպրակներ բռնած էին եկել. մեկի մոտ 3 լոլիկ կար, մյուսի մոտ՝ 6, ոմանց մոտ անգամ գերազանցում էր տասը:

Աշակերտները լոլիկներով տոպրակը երկու շաբաթվա ընթացքում պիտի ամենուր տանեին իրենց հետ: Բայց դեռ չէր լրացել ժամանակը, երբ երեխաները սկսեցին գանգատվել, որ բանջարեղենը փչացել է, ծանր է, տհաճ հոտ է գալիս: Նրանք, ովքեր ավելի շատ լոլիկ էին կրում, բոլորից շատ էին բողոքում, քանի որ իրենց բեռը անտանելի էր դարձել:

Ուսուցիչը հարցրեց աշակերտներին.

—Ի՞նչ զգացիք այս շաբաթվա ընթացքում:

Երեխաները բողոքեցին ծանրությունից ու տհաճ հոտից:

-Դա շատ է նման նրան, թե ինչ եք կրում ձեր սրտում, երբ ձեզ դուր չեն գալիս որոշակի մարդիկ: Ատելությունը ձեզ անառողջ է դարձնում, ու դուք ատելությունը ձեզ հետ կրում եք ամենուր: Պատկերացրեք, եթե լոլիկի հոտին չդիմացաք 1 շաբաթ, ինչ է կատարվում ձեր սրտի հետ, երբ տարիներ շարունակ ատելություն եք պահում դրա մեջ:

Սիրտը՝ չքնաղ այգի է, որը մաքրման ու խնամքի կարիք ունի: Ներեք ու բաց թողեք նրանց, ովքեր ձեզ նեղացրել կամ բարկացրել են: Այդպես սրտում ավելի դրական ու բարի երևույթների համար տեղ կազատեք:

Понравилась статья? Поделиться с друзьями: