Թեյով դիետա. որ ժամին ինչ ուտել և ինչ խմել՝ նիհարելու համար

Այս դիետան ոչ միայն օգնում է նիհարել, այլև առողջացնում է ողջ օրգանիզմը: Անթերի միջոց է կազմվածքը վերականգնելու և մարմնում թեթևություն զգալու համար:


Դիետան բավականին պարզ է. ուղղակի պետք է այնքան թեյ խմել, որքան կկարողանաք: Թեյին կարող եք ավելացնել կաթ, մեղր, ստեվիա, իսկ ահա շաքարավազը պետք է լիովին բացառել: Նաև խորհուրդ է տրվում ավելացնել զանազան խոտաբույսեր, որոնք նպաստում են նիհարելուն, նվազեցնում ախորժակը և արագացնում նյութափոխանակությունը: Օրինակ, դարչին, կարմիր աղացած պղպեղ, կոճապղպեղ, մանանեխի սերմեր, մաղադանոս, անանուխ:

Էլ ինչ կարելի է օգտագործել բացի թեյից. սպիտակուցով հարուստ մթերք, ցածր կալորիականությամբ մթերք, թեթև աղցաններ: Այսպիսի սննդակարգը ոչ միայն կլավացնի օրգանիզմի ընդհանուր վիճակը, այլև կհաղորդի էներգիա:

Նիհարելու ընթացքում ձեր սննդակարգը պիտի լինի մոտավորապես այսպիսին.

նախաճաշ՝ 2 ձու, ցիտրուս, կոճապղպեղով թեյ;
ճաշ՝ եփած ձուկ 150-200գ, բանջարեղեն 100գ և կաթով թեյ;
ընթրիք՝ թեյ, մի բուռ ընկույզ, միրգ և որևէ մի բան՝ ըստ ցանկության:
Այսպես շատ արագ կտեսնեք արդյուքը, և կշեռքի ցուցանիշը կուրախացնի ձեզ:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։

Понравилась статья? Поделиться с друзьями: