Բժիշկի հիվանդասենյակում ուժեղ դռան թակոց լսվեց։
—Մտեք, մտեք․․․ ասաց բժիշկը։
Ներս մտավ մի փոքր աղջնակ, մոտ 5-6 տարեկան։ Բավականին վախեցած տեսք ուներ։
—Բժիշկ, խնդրում եմ, եկեք ինձ հետ, մայրս շատ հիվանդ է, չի կարողանում տեղից վեր կենալ․․․ Խնդրում եմ, եկեք, փրկեք նրան․․․
—Բալիկս, ես չեմ կարող դուրս գալ հիվանդանոցից, ես հերթապահ բժիշկ եմ։ Մայրիկիդ ասա, թող ինքը գա, կամ հիմա շտապ օգնության մեքենա կուղարկենք։ Գիտե՞ս չէ տան տեղը, նրանց հետ միասին կգնաս տուն ու մայրիկիդ կբերեք ասյտեղ։
—Չէ, բժիշկ, մայրս շատ թույլ է․․․ Ես շատ եմ վախենում։ Դուք պիտի օգնեք ինձ։
Երեխան մոտ կես ժամ համոզում էր բժիշկին։ Վերջինս ճարահատյալ համաձայնեց գնալ։ Նրան հուզեցին երեխայի խոսքերը, բացի այդ գյուղում ընդամենը 1 շտապ օգնության մեքենա կար, որն էլ մեկնել էր կանչի ու ուշ կվերադառնար։
Աղջնակը բժիշկի մեքենան նստեց ու ընթացքում մատով ցույց էր տալիս, թե որ կողմ է պետք թեքվել։
Երեխան բացեց տան դուռը ու ուղեկցեց բժիշկին հիվանդ մոր մոտ։ Վերջինս անգիտակից վիճակում պառկած էր։ Բժիշկը չափեց տաքությունն ու տեսավ, որ այն հասել է 40-ի։
Կնոջը ներարկում անելուց ու ուշքի բերելուց հետո, բժիշկը շտապեց հիվանդանոց, քանի որ չէր կարող երկար ժամանակով բացակայել հերթապահությունից։
Հաջորդ օրը աշխատանքից դուրս գալուց հետո նա որոշեց այցելել աղջնակին ու նրա մորը։ Տեղ հասնելով՝ նա տեսավ, որ կինը բավականին լավ տեսք ունի, խոսում է, արդեն դեղեր ու ջուր է կարողացել ինքնուրույն խմել։ Բժիշկը դիմում է նրան․
—Դուք երևի շատ հպարտ եք, որ նման աղջիկ ունեք։ Եթե նա չլիներ, ես չէի իմանա ձեր հիվանդ լինելու մասին, ձեզ առաջին օգնություն չէի ցուցաբերի, ու չգիտեմ, թե հիմա ինչ վիճակում կլինեիք․․․
-Բժիշկ, երևի մի բան շփոթել եք․․․ Իմ աղջիկը արդեն 3 տարի է, ինչ ողջ չէ․․․ Որտեղի՞ց գիտեք նրա մասին։
Բժիշկի ոտքերը թուլացան, երբ նա լուսանկարում տեսավ հենց այն աղջնակին, ով անցյալ գիշեր եկել էր իր աշխատասենյակ ու մոր համար օգնություն խնդրում․․

Բժիշկի ոտքերը թուլացան, երբ նա լուսանկարում տեսավ հենց այն աղջնակին, ով անցյալ գիշեր եկել էր իր աշխատասենյակ ու մոր համար օգնություն խնդրում․․․