Երիտասարդ աղջիկը ՛՛Միսս Իտալիա՛՛ գեղեցկության մրցույթում հասավ մինչև եզրափակիչ փուլ. Երբ նա բարձրացրեց զգեստի քղանցքը, ժյուրիի անդամները զարմանքից քարացան… Աղջիկն ունի մեկ….

Վերջին ժամանակներում աշխարհի ամենաանկախատեսելի միջոցառումներն ավելի զարմանալի են դառնում:

Խոսքը գնում է գեղեցկության մրցույթների մասին, որտեղ ավելի շատ են հայտնվում համարձակությամբ լի մասնակիցներ, ովքեր եկել են ապացուցելու, որ գեղեցկությունը՝ հարաբերական հասկացություն է:Ուշադրության կենտրոնում է հայտնվել «Միսս Իտալիա» մրցույթի մասնկաիցը՝ 18 ամյա Կյարա Բորդին:

Նա իր անունը գրել է պատմության մեջ՝ դառնալով հաշմանդամություն ունեցող՝ գեղեցկության մրցույթի առաջին մասնակիցը: Աղջիկն ունի մեկ ոտք:

13 տարեկանում աղջիկը կորցրել է ձախ ոտքի մի հատվածը՝ հեծանիվով մեքենայի տակ ընկնելով: Վերականգնումը շատ բարդ էր Կյարայի համար՝ հատկապես հոգեբանական առումով:

Համակերպվելով նոր ես-ի հետ՝ աղջիկը մասնակցեց մրցույթին ոչ այնքան հաղթելու,
այլ ցույց տալու համար, որ կյանքը հիասքանչ է, ինչ էլ որ լինի:

Անսպասելի էր և բոլորի, և Կյարայի համար, որ նա կարողացավ հասնել եզրափակիչ:

Համաձայն ժյուրիի որոշմանը՝ Կյարա Բորդին զբաղեցրեց երրորդ տեղը:

—Իմ փոքրիկ ճանապարհորդությունը դեպի գեղեցկության մրցույթը ավարտվեց երրորդ տեղը գրավելով:

Ես անչափ երջանիկ եմ, չէ որ դա հսկայական փորձ է, աննկարագրելի բավականություն, որը ստացա մի քանի օր տևած աշխատանքից հետո…

 

Այս պատմության մեջ ամենատարօրինակն այն է, որ շատերը քննադատեցին աղջկան:

Ոմանք համարեցին, որ աղջիկն այդքան հեռու գնաց, քանի որ նրան ուղղակի խղճացել են՝ հաշմանդամություն ունենալու պատճառով:

 

—Ես չունեմ ոտք, իսկ դուք՝ սիրտ և ուղեղ,-այդպես է պատասխանել Կյարան՝ նման մեկնաբանություններին:

Понравилась статья? Поделиться с друзьями: