Ինչպես սուրճը և ծխախոտը, այնպես էլ մաստակը շատ արագ ձևավորում է կախվածություն մարդու մոտ: Կախվածությունը առաջանում է, հիմնականում, երբ մաստակը սկսում ենք ծամել անտեղի: Այն պետք է ծամել ուտելուց հետո միայն, և այն էլ 10 -15 րոպեից ոչ ավել:
Մաստակը գրգռում է ախորժակը և նպաստում է գիրացմանըԿարծիք կա, որ ուտելուց առաջ մաստակ ծամելը օգնում է խաբել ստամոքսին և սովորականից քիչ ուտել: Սակայն պարզվում է ընդհակառակը, մաստակը նպաստում է ավելի շատակերությանը, քանի որ անընդհատ ծամելով, մարդը ձեռք է բերում ծամելու սովորություն:
Սովորոբար, անընդհատ մաստակ ծամողների մոտ առաջանում է քաղցի զգացում և մարդ սկսում է նորմայից շատ ուտել: Այդպիսով անցանկալի կալորիաներ կհավաքվեն, որն էլ կհանգեցնի ավելորդ քաշի առաջացմանը: Քաղցած փորին ծամոն ծամելը նպաստում է ստամոքսահյութի արտադրությանը, որն էլ իր հերթին սկսկում է քայքայել ստամոքսի պատերը՝ անխուսափելիորեն բերելով գաստրիտի կամ խոցի առաջացմանը:
Երկար մաստակ ծամելը կարող է խախտել ատամնալիցքերը:Անըդհատ ծամելով վնասվում է ատամի էմալը և նաև թուլացնում է ատամի արմատները, որն էլ հանգեցնում է լուրջ ստամատոլոգիական խնդիրների: Մշտապես մաստակ ծամող մարդկանց մոտ առաջանում է ատամների ախտաբանական մաշվածություն, դրանք դառնում են ավելի բարակ և կարճ: Ինչի հետևանքով փոխվում է կծվածքը և ատամների ծամիչ արդյունավետությունը: Իսկ կծվածքի փոփոխությունը հանգեցնում է շեղումների, ստորին ծնոտային հոդի փոփոխությունների:
Միաժամանակ ծխելը և ծամելը նույնպես շատ վնասակար է
Ծամոնն իր մեջ է կլանում քաղցկեղածին մասնիկները և ձեռքի մանրէները, քանի որ մեկ գլանակ ծխելիս մարդու ձեռքի մատները միջին հաշվով 10-15 անգամ հպվում են բերանին: Այդպիսով մանրէները թքի միջոցով անցնում են ստամոքս: