Հիմնականում բոլորը զուգարանակոնքը լվանում ու ախտահանում են քլոր պարունակող նյութերով։ Սակայն ոչ միշտ է հաջողվում լիարժեք ազատվել նստվածքից, հասնել անթերի մաքրության և թարմ բույրի․․․ Պարզվում է, թանկարժեք ու վնասակար նյութերի փոխարեն կարող եք օգտագործել սովորական քացախ։
Քացախը լավագույն ախտահանիչ միջոցն է, քանի որ էկոլոգիապես մաքուր է և անվտանգ մեր առղջության համար։ Քացախի օգտագործմամբ կարող եք լվանալ սանտեխնիկան, առանց անհանգստանալու փոքր երեխաների կամ տնային կենդանիների առողջության համար։
Ահա թե ինչպես եմ օգտագործում քացախը՝ զուգարանակոնքը ախտահանելու նպատակով․
- սկզբում փակում եմ ջուրը, որ այն չլցվի բաքի մեջ;
- դատարկում եմ ջրթափ բաքը ու հետևում, որ ոչ դրա, ոչ էլ զուգարանակոնքի մեջ ջուր չլինի;
- տաքացնում եմ կես լիտր 9% քացախ;
- կարևոր է քացախը չհասցնել եռման աստիճանի, տաքացնել այնքան, որ սկսի գոլորշի բարձրանալ;
- տաք քացախը լցնում եմ զուգարանակոնքի մեջ ու թողնում 5-7 ժամ, հնարավորության դեպքում՝ ամբողջ գիշեր;
- առավոտյան մաքրում եմ խոզանակով․ նստվածքը հեշտությամբ մաքրվում է;
- միացնում եմ ջուրը և վերջ։
Հիմնականում բոլորը զուգարանակոնքը լվանում ու ախտահանում են քլոր պարունակող նյութերով։ Սակայն ոչ միշտ է հաջողվում լիարժեք ազատվել նստվածքից, հասնել անթերի մաքրության և թարմ բույրի․․․ Պարզվում է, թանկարժեք ու վնասակար նյութերի փոխարեն կարող եք օգտագործել սովորական քացախ։
Քացախը լավագույն ախտահանիչ միջոցն է, քանի որ էկոլոգիապես մաքուր է և անվտանգ մեր առղջության համար։ Քացախի օգտագործմամբ կարող եք լվանալ սանտեխնիկան, առանց անհանգստանալու փոքր երեխաների կամ տնային կենդանիների առողջության համար։
Ահա թե ինչպես եմ օգտագործում քացախը՝ զուգարանակոնքը ախտահանելու նպատակով․
սկզբում փակում եմ ջուրը, որ այն չլցվի բաքի մեջ;
դատարկում եմ ջրթափ բաքը ու հետևում, որ ոչ դրա, ոչ էլ զուգարանակոնքի մեջ ջուր չլինի;
տաքացնում եմ կես լիտր 9% քացախ;
կարևոր է քացախը չհասցնել եռման աստիճանի, տաքացնել այնքան, որ սկսի գոլորշի բարձրանալ;
տաք քացախը լցնում եմ զուգարանակոնքի մեջ ու թողնում 5-7 ժամ, հնարավորության դեպքում՝ ամբողջ գիշեր;
առավոտյան մաքրում եմ խոզանակով․ նստվածքը հեշտությամբ մաքրվում է;
միացնում եմ ջուրը և վերջ։