Ինչի մասին են լռում եղունգները․ ահա թե ինչպես հասկանալ, թե ինչ առողջական խնդիր ունեք՝ նայելով եղունգներին

Երբեմն փորձառու բժիշկը նայում է եղունգներին ու իսկույն հասկանում, թե ինչ ուղղությամբ շարունակել հետազոտությունը։ Մեր մատները շատ բան կարող են պատմել օրգանիզմի վիճակի մասին։

Ինքներդ էլ կարող եք նայել ձեր եղունգներին ու հասկանալ, թե տվյալ պահին օրգանիզմում ինչ խնդիր կա։

Գունատ եղունգներ

Եղունգների գունատ երանգը կարող է վկայել անեմիայի և սրտի քրոնիկ անբավարության մասին։ Բացի այդ, սա կարող է ահազանգել նաև լյարդի հետ կապված խնդիրների մասին։

Սպիտակ եղունգներ

Եղունգի նման գույնը ցույց է տալիս, որ հնարավոր են լյարդի հետ կապված խնդիրներ։ Պետք է ահազանգել, եթե եղունգները սպիտակ են, իսկ եզրերը՝ ավելի մուգ։

Լինում են դեպքեր, երբ լյարդի հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց մատները դեղնավուն երանգ են ունենում։

Դեղին եղունգներ

Սրա հիմնական մեղավորը սնկային ինֆեկցիաներն են։ Եղունգների դեղին գույնը կարող է վկայել նաև վահանաձև գեղձի հետ կապված խնդիրների մասին։

Կապտավուն եղունգներ

Եղունգների այս երանգը վկայում է այն մասին, որ օրգանիզմը չի ստանում բավարար քանակությամբ թթվածին։ Բացի այդ, եղունգների կապտավուն երանգը կարող է վկայել սրտի և թոքերի հետ կապված խնդիրների մասին։

Ճաքճքած և շերտատված եղունգներ

Չոր և հեշտ կոտրվող եղունգները հիմնականում վկայում են վահանաձև գեղձի հետ կապված խնդիրների մասին։ Եթե շերտատմանը ավելանում է նաև եղունգների դեղին գույնը, ապա շտապեք մասնագետի մոտ՝ վահանաձև գեղձը ստուգելու համար։

Եղունգների անհարթություններ

Եթե եղունգների մակերեսին նկատում եք ալիքներ, փոսիկներ, ապա սա կարող է լինել փսորիազի կամ արթրիտի սկզբի մասին վկայող նշան։

Մուգ գծեր՝ եղունգների տակ

Եթե նման բան եք նկատել ձեզ կամ ձեր մտերիմների մոտ, ապա ընդունեք այն որպես լուրջ ահազանգ, քանի որ դա հիմնականում առաջանում է մելանոմայի հետևանքով։

Понравилась статья? Поделиться с друзьями: