Սա լցնում եմ հացին, 7 րոպեով ուղարկում ջեռոցը և ամենահամեղ տաք բուտերբրոդները պատրաստ են

Եկել է երշիկով ու կարագով դասական բուտերբրոդների մասին մոռանալու ժամանակը։ Փորձեք պատրաստել դրանք նոր, ավելի հետաքրքիր եղանակով։ Անգամ սովորական բաղադրիչներ օգտագործելով՝ կարող եք խոհարարական գլուխգործոց ստանալ։

Հատկապես առավոտյան այս բուտերբրոդները կհագեցնեն ձեզ և ձեր ընտանիքի անդամներին, կբարձրացնեն բոլորի տրամադրությունը։

Горячие бутерброды с овощами и ветчиной

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • հաց՝ 200գ
  • բուլղարական պղպեղ՝ 1 հատ
  • լոլիկ՝ 1 հատ
  • խոզապուխտ՝ 80գ
  • պինդ պանիր՝ 100գ
  • մայոնեզ՝ 1ճ․գ․
  • կանաչ սոխ՝ ըստ ճաշակի
  • ձու՝ 1 հատ
  • օրեգանո՝ 0,5թ․գ․
  • աղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակ․

Լավ լվանալ բանջարեղենը։ Մանր կտրատել լոլիկը և բուլղարական պղպեղը։

Կանաչ սոխը մանրացնել։ Ավելացնել բանջարեղենին։

Խոզապուխտը կտրատել մանր խորանարդիկների։ Ավելացնել մյուս բաղադրիչներին։

Քերել պանիրն ու ավելացնել բանջարեղենին և խոզապուխտին։

Առանձին տարայի մեջ խառնել ձուն, մայոնեզը, աղը ու օրեգանոն։ Խառնել՝ մինչ համասեռ զանգված կստացվի։ Ավելացնել կտրատած բաղադրիչներին ու լավ խառնել։

Զանգվածը լցնել բարակ կտրատած հացի կտորների վրա և ուղարկել մինչ 200 ջերմաստիճանի տաքացրած ջեռոցը՝ 7 րոպեով։

Պատրաստի բուտերբրոդների վրա մանր կտրատած կանաչի լցնել և մատուցել տաք վիճակում։ Այդպես հացը կլինի խրթխրթան, պանիրը՝ ձգվող, իսկ միջուկը՝ հյութեղ։

Բարի ախորժակ։

Եկել է երշիկով ու կարագով դասական բուտերբրոդների մասին մոռանալու ժամանակը։ Փորձեք պատրաստել դրանք նոր, ավելի հետաքրքիր եղանակով։ Անգամ սովորական բաղադրիչներ օգտագործելով՝ կարող եք խոհարարական գլուխգործոց ստանալ։ Հատկապես առավոտյան այս բուտերբրոդները կհագեցնեն ձեզ և ձեր ընտանիքի անդամներին, կբարձրացնեն բոլորի տրամադրությունը։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

հաց՝ 200գ
բուլղարական պղպեղ՝ 1 հատ
լոլիկ՝ 1 հատ
խոզապուխտ՝ 80գ
պինդ պանիր՝ 100գ
մայոնեզ՝ 1ճ․գ․
կանաչ սոխ՝ ըստ ճաշակի
ձու՝ 1 հատ
օրեգանո՝ 0,5թ․գ․
աղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ․

Լավ լվանալ բանջարեղենը։ Մանր կտրատել լոլիկը և բուլղարական պղպեղը։

Կանաչ սոխը մանրացնել։ Ավելացնել բանջարեղենին։

Խոզապուխտը կտրատել մանր խորանարդիկների։ Ավելացնել մյուս բաղադրիչներին։

Քերել պանիրն ու ավելացնել բանջարեղենին և խոզապուխտին։

Առանձին տարայի մեջ խառնել ձուն, մայոնեզը, աղը ու օրեգանոն։ Խառնել՝ մինչ համասեռ զանգված կստացվի։ Ավելացնել կտրատած բաղադրիչներին ու լավ խառնել։

Զանգվածը լցնել բարակ կտրատած հացի կտորների վրա և ուղարկել մինչ 200 ջերմաստիճանի տաքացրած ջեռոցը՝ 7 րոպեով։

Պատրաստի բուտերբրոդների վրա մանր կտրատած կանաչի լցնել և մատուցել տաք վիճակում։ Այդպես հացը կլինի խրթխրթան, պանիրը՝ ձգվող, իսկ միջուկը՝ հյութեղ։

Բարի ախորժակ։

Понравилась статья? Поделиться с друзьями: