Սոխով ու կանաչիով մարինացված լոլիկը ամռանը մեր սեղանից անպակաս է։ Այն հիանալի համադրվում է ինչպես սովորական ուտեստների, այդպես էլ խորոված մսի հետ։ Ուստի ամեն անգամ քաղաքից դուրս գնալիս պատրաստում եմ այս համեղ խորտիկը։
Անհրաժեշտ բաղադրիչներ․
- լոլիկ՝ 5 հատ
- սոխ՝ 1 հատ
- կանաչի՝ ըստ ճաշակի, որքան հնարավոր է շատ
- ձեթ՝ 5ճ․գ․
- կիտորնի հյութ և շաքարավազ՝ յուր․ 1 ճ․գ․
- աղ՝ 1թ․գ․
- սխտոր՝ 3 պճեղ
- համեմունքներ՝ ըստ ճաշակի
- անուշաբույր չորացրած կանաչիներ՝ 1ճ․գ․
Պատրաստման եղանակ․
Ընտրեք պինդ տեսակի լոլիկներ, որպեսզի մարինացնելու ընթացքում դրանք չկորցնեն գեղեցիկ ու ախորժելի տեսքը։
Կանաչին ու կանաչ սոխը մանր կտրատել, գլուխ սոխը կտրատել կիսալուսնաձև։ Լոլիկը կտրատել ըստ ճաշակի։
Մարինադի համար խառնել կիտրոնի հյութը, շաքարավազն ու աղը։ Եթե սիրում եք քացախի համը, ապա կիտրոնի հյութի փոխարեն հենց քացախ ավելացրեք՝ սովորական կամ խնձորի։
Մարինադին ավելացնել համեմունքները, չորացրած կանաչի, ճզմած սխտոր, ձեթ և խառնել։
Լոլիկը, կանաչին ու սոխը շերտերով դասավորել կոնտեյների մեջ և լցնել մարինադը։ Ծածկել կափարիչով և 1 գիշեր մարինացնել սառնարանում։ Պարբերաբար պետք է թափահարել տարան, որ բոլոր կտորները հավասարաչափ մարինացվեն։
Ցանկության դեպքում կարող եք նաև ռեհան ավելացնել, եթե հավանում եք տվյալ համադրությունը։
Բարի ախորժակ։
Սոխով ու կանաչիով մարինացված լոլիկը ամռանը մեր սեղանից անպակաս է։ Այն հիանալի համադրվում է ինչպես սովորական ուտեստների, այդպես էլ խորոված մսի հետ։ Ուստի ամեն անգամ քաղաքից դուրս գնալիս պատրաստում եմ այս համեղ խորտիկը։
Անհրաժեշտ բաղադրիչներ․
լոլիկ՝ 5 հատ
սոխ՝ 1 հատ
կանաչի՝ ըստ ճաշակի, որքան հնարավոր է շատ
ձեթ՝ 5ճ․գ․
կիտորնի հյութ և շաքարավազ՝ յուր․ 1 ճ․գ․
աղ՝ 1թ․գ․
սխտոր՝ 3 պճեղ
համեմունքներ՝ ըստ ճաշակի
անուշաբույր չորացրած կանաչիներ՝ 1ճ․գ․