Այսօր շատերին է անհանգստացնում ճիշտ սնվելու հարցը: Եվ դա շատ լավ է, քանի որ սնունդն ուղիղ ազդեցություն ունի մեր առողջության և ինքնազգացողության վրա:
Մենք պիտի վստահ լինենք, որ մթերքը ստանում ենք լավ աղբյուրից: Վերցնենք, օրինակ, հավկիթը: Մեծ տարբերություն կա գործարանային և բակում շրջող հավերի ածած հավկիթների միջև:
Հավկիթի երեք տարբեր տուփ:
Առաջինը գնվել է գյուղացիներից, երկրորդը՝ շուկայում, որտեղ վաճառողները վստահեցրել են, որ հավերն ապրում են բնական պայմաններում և սնվում են ցորենի հատիկներով, իսկ երրորդը խանութից է գնված:
Գյուղացիներից գնված
Տուփից մի հավկիթ ենք վերցնում և կոտրում այն:
Դեղնուցը նարնջագույն է:
Վերցնում ենք հավկիթ երկրորդ տուփից, որը գնված է շուկայից:
Եվ վերջապես խանութից գնված հավկիթը:
Բոլոր հավկիթները թավայի մեջ են: Ուշադրություն դարձրեք դեղնուցներին, միայն առաջինն է մուգ գույնի, մյուս երկուսն ավելի գունատ են:
Կատարում ենք ճիշտ ընտրություն:
Մուգ նարնջագույն դեղնուցն ասում է այն մասին, որ հավերը լիարժեք և որակյալ են սնվել: Բնականաբար, հավկիթի մեջ պարունակվում են ավելի շատ վիտամիններ: