Մի քանի օր առաջ գնացել է հարազատ քրոջս տուն հյուր․ Վերջում ինձ սուրճ հյուրասիրեց․ Խմեցի ու․․․Աշխատանքային օրվանից
հետո գնացել էի հարազատ քրոջս տուն հյուր: Հանգիստ տեղավորվել էի նրա փափուկ բազմոցին, իսկ շունիկն էլ եկել, նստել էր գի
րկս: Ես ու քույրս երկար խոսում էինք, ծիծաղում: Իսկ հետո նա սուրճ առաջարկեց.
-Ուշ է արդեն… -մտածեցի ես:
Բայց պատասխանեցի, որ փոքրիկ բաժակով կարելի է: Քույրս՝ իմանալով, որ սուրճից հետո դժվար եմ քնում, իսկապես փոքր բաժա-
կով բերեց: Ես մի կում արեցի ու հասկացա, որ երբևէ այդքան համեղ ու անուշաբույր սուրճ չէի խմել:
-Աստված իմ, այս ի՞նչ սուրճ է: Երբեք այսքան լավ սուրճ չեմ փորձել…
Նա ուսերը թափ տվեց՝ հասկացնելով, որ ոչ մի արտասովոր բան չկա: Բայց ցույց տվեց սուրճի տուփը: Ես այն մտապահեցի:Իսկ վերջերս,երբ քույրս ամուսնու հետ մեկնել էին հանգստի, խնդրել էին ինձ ամեն օր գնալ իրենց տուն,շանը կերակրել, խնամել, մի քիչ ժա-
մանակ անցկացնել հետը, որ չտխրի:
Ու ահա քրոջս տանը որոշեցի սուրճ խմել: Գտա հենց այն նույն տուփը,եփեցի սուրճը, բայց սովորական համ ստացվեց: Հաջորդ օրը
ավելի շատ ջուր լցրեցի, մյուս օրը՝ քիչ, մի օր փորձեցի շատ շաքարով, մի օր՝ պակաս, մի օր կաթով… Չէր ստացվում այն նույն համն
ու բույրը, որը զգացել էի առաջին անգամ փորձելիս:
Այսօր քույրիկս վերադարձավ: Երբ հանդիպեցինք նրանց տանը, նա կրկին սուրճ պատրաստեց, ու հենց առաջին կումից զգացի այն
երանելի համը: Պատմեցի անհաջող փորձերիս մասին, իսկ քույրս ասաց.
համար ստեղծում են լավագույնը: Թե շաքարով, թե առանց դրա…