Բժշկի՛ր ինձ, Տե՛ր, հպարտությունից և ամբարտավանությունից, սնափառությունից, մարդահաճությունից և ոխակալությունից, նախանձից և ատելությունից և բոլոր չարիքներից:
Բխեցրո՛ւ, Տե՛ր, իմ գլխում վտակների աղբյուրը և ոռոգի՛ր իմ մտքերի անդաստանը, լվա՛ իմ հանցանքների աղտերն ու սրբի՛ր վերքերիս թարախը, հանի՛ր իմ մեղքերի փուշը և տնկի՛ր կենաց բույսը: Աճեցրո՛ւ, Տե՛ր, արդարությունը և նվաստացրո՛ւ անօրենությունը, մեռցրո՛ւ մարմնի ցանկությունը և նորոգի՛ր հոգուս կենդանությունը:
Կանչի՛ր, Տե՛ր, իմ մեղանչած անձը Քեզ մոտ, քանզի չեմ համարձակվում մերձենալ Քեզ, պատկառում եմ ամոթից և զարհուրում եմ իմ գործերից, չունեմ համարձակություն Քո առջև, քանզի ես ինքս եմ ինձ կորստյան մատնել: Հեռացա Քո սուրբ պատվիրաններից և մերկացա Քո փառքից, բայց Դո՛ւ, Տե՛ր, գթա՛ ինձ, ողորմի՛ր, քանզի Քո անարատ ձեռքերի ստեղծածն եմ:
Փնտրի՛ր, Տե՛ր, Քո եղծյալ ու կորուսյալ պատկերիս, որ մեղքերի աղբի և տիղմի մեջ եմ ծածկվել, դո՛ւրս բեր Քո շնորհի ավելով և դի՛ր նախկին գանձանակի մեջ, որից ընկա:
Ապրեցրո՛ւ ինձ, Տե՛ր, երկյուղով և հառաչանքներով, սիրով և սրբությամբ, շնորհներով և ճշմարտությամբ, գիտությամբ և բոլոր առաքինություններով:
Փրկի՛ր ինձ, Տե՛ր, մարդկային գովեստից, փառքից ու մեծարումներից, քանզի լույս կարծելով խավարիս՝ բարին են համբավում իմ՝ եղկելիիս ու ողորմելիիս մասին: Ինձ առաքինի են համբավում, մինչդեռ ես ողբալի եմ և անթիվ մեղքերով լի: Ծածկի՛ր ինձ, Տե՛ր, սուտ գովեստների և երանիների լույսից, քանզի չգիտեն իմ մեղքերը: Ինձ սուրբ եմ ցույց տալիս և լի եմ աղտեղությամբ, կերպարանվում եմ առաքինությամբ և անառակությամբ ապրում, փայլում եմ երկյուղածությամբ և ընթանում արդահաճությամբ, ճանաչում եմ ճշմարտությունը և սուտ խոսում, գիտեմ` արդարությունը և անօրենություն եմ գործում:
Չեմ կարող, Տե՛ր, անհույս լինել, քանզի ողորմած ես և գթած, և անճառ փառք խոստացար դարձի եկած մեղավորին, սակայն ես զարհուրում ու դողում եմ և երկնչում եմ իմ բազում և անթիվ մեղքերից, քանզի պարտվելով խաբվեցի որսողից և արդ, ի՞նչ կլինեմ եղկելիս, որ տարակուսած եմ կյանքից:
Քո առջև եմ ընկնում և թողությո՛ւն հայցում իմ մեղքերին. ընդունի՛ր իմ պաղատանքները և քավի՛չ եղիր հանցանքներիս, պայծառացրո՛ւ և լուսավորի՛ր իմ խորհուրդներն ու միտքը, կարո՛ղ դարձրու իմ մարմինը՝ անդադար Քո սուրբ անվան փառաբանության մեջ մնալու:
Հաղո՛րդ դարձրու ինձ, Տե՛ր, Քո աստվածային սիրուն՝ սիրելու Քո պատվիրանները և գալու Քո ճանապարհով, չարչարվելու մինչ ի մահ Քո անվան համար, մտնելու փառքի մեջ, դասվելու Քո սուրբերի շարքը և միշտ ուրախանալու Քո կամարարների հետ:
Շնորհի՛ր ինձ, Տե՛ր, աչքերի լաց, արցունքների հոսում, մեղքերի սուգ, սրտի երկյուղ, ոսկորների սարսափ և դող տանջանքների ահից, կենաց ճանապարհ և անդադար պաղատանքներ: Փրկիր երևացող և աներևույթ թշնամուց և արժանավորիր գոհությամբ փառավորել Քեզ, Հոր և Սուրբ Հոգուդ հետ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=206516149472108&set=a.153727848084272.3740.153723764751347&type=1
Save
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել
Մարդասպանին փնտրեք դատախազի, քննիչի, դատավորի, նրանց պատվեր տվողի մեջ. Ռուբեն Մելիքյան (Video)
21:36 , 15 հուլիս
Ամենաընթերցվածը
օր շաբաթ ամիս
«KROANTS». անհատականություն պարգեւող եւ տրամադրություն ստեղծող բրենդի պատմությունը
Աստղագրամ
visibility
546
#ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով
#ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչն է պատճառը, որ հանրության մի մասը դիմադրում է պատվաստմանն ու դիմակահանդեսին
#ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Ուժեղ» տղերքն են. 4 հոգով զոհված հայ զինվորի քրոջն են բերման ենթարկում
by TaboolaSponsored LinksRecommended For You
Do You Speak English? Work a USA Job From Home
USA Work | Search Ads
See Early Signs And Treatments For Breast Cancer
Breast Cancer Treatment | Search Ads
Octomom’s Kids Are All Grown Up — Here’s How They Turned Out
Interesticle
Can you imagine yourself living here in this tiny wood house? We sure can!
And More
The 15 Most Beautiful Fox News Anchors, Ranked
Novelodge
Online American Military University Courses Prices Might Surprise You
American Military Courses | WW
BlogNews.am-ում ներկայացված են հայտնի և սկսնակ բլոգերների, ինչպես նաև սոցիալական ցանցերի ակտիվ օգտատերերի ամենասուր գրառումները հանրության հետաքրքրության շրջանակներում գտնվող բոլոր թեմաներով: Կայքում տեղ գտած նյութերը չեն խմբագրվում և չեն փոփոխվում՝ հեղինակների իրավունքները չխախտելու նկատառումներից ելնելով:
mail_outline
[email protected]
phone_iphone
location_on
Հայաստան, 0009 Երևան, Թամանյան 2, բն 12
Մեր մասինԳովազդ
© 2022 Blognews.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքը՝ MATEMAT
4