Ուսուցչուհին տանը ստուգում էր երեխաների շարադրությունները ու հանկարծ սկսեց արտասվել, երբ կարդաց դրանցից մեկը․․․

Չորրորդ դասարանի ուսուցչուհին խնդրել էր երեխաներին գրել շարադրություն «Ինչ եմ ուզում Աստծուց» թեմայով։ Օրվա վերջում նա տանը նստած ստուգում էր աշխատանքները, սակայն դրանցից մեկը իր մոտ անսպասելի էմոցիաներ առաջացրեց։

Նրա ամուսինը՝ մտնելով սենյակ, տեսավ, որ կինն արտասվում է, հետաքրքրվեց, թե ինչ է պատահել։

Վերցրու, կարդա։ Սա իմ աշակերտներից մեկի շարադրությունն է․․․

«Աստված ջան, այսօր ես քեզ արտասովոր մի բան եմ ուզում խնդրել։ Խնդրում եմ, ինձ հեռուստացույց դարձրու։ Ես ուզում եմ զբաղեցնել դրա տեղը։ Ապրել՝ ինչպես որ հեռուստացույցն է ապրում իմ տան մեջ։ Ես կունենամ իմ հատուկ տեղը, ու իմ ընտանիքը միշտ իմ շուրջ համախմբված կլինի։ Ոզում եմ, որ ինձ լուրջ վերաբերվեն, երբ ես խոսում եմ․․․ Ուզում եմ լինել ուշադրության կենտրոնում, ուզում եմ, որ ինձ լսեն՝ առանց հարցեր տալու ու ծաղրելու։ Ուզում եմ խնամք ստանալ, ինչպես որ հեռուստացույցն է ստանում, երբ փչանում է։

Ուզում եմ լինել հորս ընկերը, երբ նա գալիս է աշխատանքից, ու անգամ եթե շատ հոգնած է լինում։

Ու ես ուզում եմ, որ մայրս լինի կողքիս, երբ տխուր է, բարկացած է, այլ ոչ թե անտեսի ինձ․․․ Ու․․․

Ու ես երազում եմ, որ եղբայրներս վիճեն, թե ով է ինձ հետ ժամանակ անցկացնելու։ Ես ուզում եմ, որ ընտանիքս երբեմն մի կողմ դնի բոլոր գործերն ու ինձ հետ մի քիչ ժամանակ անցկացնի։ Ու վերջինը, ինչը ոչ պակաս կարևոր է, ուզում եմ նրանց ուրախացնել․․․

Աստված ջան, շատ բան չեմ խնդրում․․․ Միայն թե ուզում եմ ապրել, ինչպես հեռուստացույցը․․․»

Семь причин, почему я выбросила телевизор

Այդ պահին ամուսինն ասում է․

Ահավոր է, խեղճ երեխա։ Սարսափելի ծնողներ ունի։

Կինը նայում է նրան ու ասում․

Սա մեր որդու շարադրությունն է։

Понравилась статья? Поделиться с друзьями: