Այդքան գեղեցիկ, երիտասարդ կին ունես, ինչու՞ ես ուզում բաժանվել նրանից.- հարցրեց դատավորը. Նրա մտքով անգամ չէր անցնում, որ ամուսինը այդպիսի պատասխան կտա…

Մի մարդ գնում է դատավորի մոտ և ասում է, որ ցանկանում է ամուսնալուծվել կնոջից: Դատավորը սկսում է նրան համոզել, որ հետ կանգնի այդ մտքից:

-Քեզ համար դժվար կլինի:

-Ինձ համար ավելի հեշտ ու լավ կլինի:

Նրանք երկար վիճեցին, և վերջապես դատավորն ասաց.
-Քո կինը շատ գեղեցիկ է, նա այնքան հմայիչ է, աչք է շոյում, բոլորը գիտեն նրա արժանիքները, ցանկացած տղամարդ կերազի այդպիսի կին ունենալ, իսկ դու ցանկանում ես բաժանվել:

Տղամարդը կոշիկը հանեց և դրեց դատավորի առաջ:
– Ինչո՞ւ ես ինձ ցուցադրում քո կոշիկը:
– Ինչ կասես, լավ կոշիկ է, չէ՞, հիանալի է, տեսնում ես ինչ գեղեցիկ է, ովքեր տեսնում են, բոլորը հիանում են, այն մարդու աչք է շոյում և բոլորը ցանկանում են ունենալ այսպիսի կոշիկ, և գրողը տանի, միայն ես գիտեմ, թե ինչպես է այս սրիկան սեղմում ոտքս:

Понравилась статья? Поделиться с друзьями: