Մաքուր ջուրը՝ գլխավոր դեղամիջոցն է մի շարք հիվանդությունների դեմ:
Կարծում ենք, ձեզ նույնպես հայտնի է, որ մաքուր ջուրը չափազանց կարևոր դեր է զբաղեցնում մարդու առողջության հարցում: Սակայն շատերն են մեծ սխալ գործում՝ կարծելով, թե ջրի փոխարեն կարող են խմել ցանկացած հեղուկ, և օրգանիզմը չի ունենա ջրի պակաս: Մարդիկ խմում են գազավորված ըմպելիքներ, թեյ, սուրճ, կաթ, գարեջուր՝ անտեսելով մաքուր ջրի կարևորությունը:
Իսկ ի՞նչ տեղի կունենա, եթե 30 օորով մոռանանք մյուս բոլոր ըմպելիքների գյության մասին և խմենք միայն ջուր:
Չենք փոխելու սննդակարգը, չենք ավելացնելու կամ պակասացնելու ֆիզիկական ակտիվությունը, միայն բոլոր հեղուկները փոխարինելու ենք ջրով:
Անվիճելի փաստ է. մեծ գումար կխնայենք: Սակայն մեծ օգուտ կունենանք նաև առողջության տեսանկյունից:
Կլավանան ձեր մտավոր ունակությունները
Համաձայն մի շարք հետազոտությունների արդյունքներին, շուրջ 1 ամիս միայն ջուր խմելով՝ կկարողանաք զգալիորեն լավացնել մտավոր ունակությունները, ուղեղի աշխատանքը՝ մոտ 30%-ով: Բավական է օրական 8 -10 բաժակ ջուր խմել:
Ավելի երիտասարդ տեսք կունենաք
Մաքուր ջուրն օգնում է դանդաղեցնել ծերացման գործընթացը՝ պահպանելով մաշկի ջրային բալանսը: Այն խոնավեցնում է մաշկը, պահպանում դրա երիտասարդությունը, դարձնում փափուկ, հարթ, փայլուն:
Ջուրն օգնում է նիհարել
Ջուրը կարգավորում է մարսողությունը, ինչի արդյունքում սկսում եք աննկատ նիհարել:
Իմունիտետը լավանում է
Իզուր չեն ասում, որ մաքուր ջուրը՝ առաջին դեղամիջոցն է: Այն աշխատում է որպես օրգանիզմի տարբեր ֆունկցիաների կատալիզատոր: Ջրի խելամիտ օգտագործումը թույլ է տալիս կարգավորել լյարդի և երիկամների աշխատանքը:
Սիրտն ավելի առողջ կդառնա
Քնից առաջ ընդամենը 1 բաժակ ջուրը կօգնի թթվածին հասցնել սրտին և մյուս օրգաններին:
Կառողջանան ձեր ոսկորները
Բացի այդ, ջուրն օգնում է վերականգնել հոդերի առողջությունը: