Երբ ինքնաթիռը օդ բարձրացավ, ուղևորներից մեկի՝ 5-ամյա տղայի մոտ սարսափելի հիստերիա սկսվեց։
Անկախ նրանից, թե ինչ էր անում նրա հուզված, ամաչող մայրը, տղան չէր պատրաստվում լռել։ Խեղճը նրան մուլտեր էր առաջարկում, գրկում, ըմպելիքներ ու քաղցրավենիք տալիս, միևնույնն է, երեխան ավելի ու ավելի բարձր էր գոռում։ Վերջապես մի գեներալ, ով նույնպես նստած էր սրահում, մոտեցավ երեխային ու նրա ականջին ինչ-որ բան շշնջաց։ Տղան վարկենապես լռեց, հանգստացավ ու գլուխը դրեց մոր ծնկներին։ Մյուս բոլոր ուղևորները սկսեցին բարձր ծափահարել։
Երբ գեներալը քայլում էր դեպի իր տեղը, ուղեկցորդուհիներից մեկը կամաց հարցրեց նրան․
—Մեզ մոտ հաճախ են նման դեպքեր պատահում, կարո՞ղ եմ հետաքրքրվել, թե ձեզ ինչպես հաջողվեց հանգստացնել երեխային։
Գեներալը ժպտալով պատասխանեց․
—Ես նրան ցույց տվեցի իմ շքանշանները, բացատրեցի, թե ինչի շնորհիվ եմ ստացել դրանք, ինչ հզոր կոչում ունեմ։ Ասացի, որ այդ ամենը ինձ ամեն թռիչքի ժամանակ որևէ մեկին ընտրելու և ինքնաթիռից դուրս գցելու իրավունք է տալիս։