Սա իմ ամեասիրելի ամառային բաղադրատոմսն է։ Պատրաստում եմ օգտակար միջուկով դդմիկով ռուլետ։ Չեք էլ պատկերացնում, թե որքան համեղ է ստացվում․․․
Անհրաժեշտ բաղդրիչներ․
- դդմիկ՝ 550գ
- աղ՝ 0.5թ․գ․
- ալյուր՝ 3ճ․գ․
- թթվասեր՝ 1ճ․գ․
- ձու՝ 3 հատ
- սամիթ
միջուկի համար․
- հալած պանրիկ՝ 3 հատ
- թթվասեր կամ մայոնեզ
- սխտոր՝ 2 պճեղ
- լոլիկ՝ 2 հատ
Պատրաստման եղանակ․
Դդմիկն անցկացնել միջին քերիչով, աղ ավելացնել, խառնել և թողնել 5-6 րոպե։ Քամել հյութը։
Դդմիկին ավելացնել ձու, ալյուր և թթվասեր, սամիթ։
Տապակը ծածկել յուղաթղթով, ձեթ քսել։
Լցնել դդմիկից խմորը և եփել տաքացրած ջեռոցում՝ 200 ջերմաստիճանի ներքո, 15 րոպե։
Հանել յուղաթուղթն ու թողնել, որ կորժը սառի։
Միջուկի համար քերել պանրիկը, խառնել ճզմած սխտորի, ցանկացած կանաչու հետ։ Համեմել աղով, համեմունքներով, ավելացնել թթվասերը։
Հավասարաչափ շերտով քսել դդմիկից կորժին, դասավորել բարակ կտրատած լոլիկը և ձիգ ռուլետ փաթաթել։ Սննդային թաղանթով փաթաթել և 1 ժամով ուղարկել սառնարանը։
Կտրատել և մատուցել։