Փխրուն, փափուկ նուրբ խմորով՝ ախորժելի և թարմ միջուկով թխվածք․․․ Ուղղակի հեքիաթային աղանդեր է ստացվում։
Անհրաժեշտ բաղադրիչներ․
- ձու՝ 4 հատ
- շաքարավազ՝ 350գ
- աղ՝ 1 պտղունձ
- վանիլին՝ ըստ ճաշակի
- կարագ՝ 200գ
- թթվասեր՝400գ
- ալյուր՝ 450գ
- փխրեցուցիչ՝ 3թ․գ․
- միջուկի համար՝ ելակ կամ որևէ այլ հատապտուղ
Պատրաստման եղանակ․
Ձուն խառնել աղի ու շաքարավազի, վանիլինի հետ։
Ավելացնել հալեցրած, բայց սառած կարագը, թթվասերը և խառնել այնքան, որ համասեռ զանգված ստացվի։
Ալյուրը մաղել և միացնել փխրեցուցիչի հետ, հեղուկ խառնուրդի մեջ լցնել։ Ստացվում է փափուկ ու խիտ խմոր։
Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով, մեջը լցնել խմորը։ Հարթեցնել։
Վերցնել ցանկացած հատապտուղ, կտրատել։ Դասավորել խմորի վրա, թեթևակի սեղմել։

Թխել մինչ 180 ջերմաստիճանի տաքացրած ջեռոցում՝ 40 – 50 րոպե։ Պարտադիր ստուգեք պատրաստ լինելը փայտե չոփիկի օգնությամբ։
Պատրաստի պիրոգը սառեցնել, շաքարի փոշի ցանել և մատուցել։