Ես այնքան եմ սիրում ամառը՝ նոր կարտոֆիլ գնելու հնարավորության համար։ Այն ավելի համեղ է, նուրբ ու արագ պատրաստվող։ Հաճախ պատրաստում եմ թթվասերով ու նոր կարտոֆիլով այս ուտեստը։ Երբեմն մատուցում եմ այն որպես առանձին ուտեստ, իսկ երբեմն էլ որպես լրացում՝ տապակած մսի համար։ Շատ սննդարար ու գեղեցիկ է ստացվում։
Անհրաժեշտ բաղադրիչներ․
- կարտոֆիլ՝ 12 հատ
- կարագ՝ 30գ
- աղ, սև պղպեղ՝ ըստ ճաշակի
- թթվասեր՝ 100գ
- իտալական խոտաբույսեր՝ 1թ․գ․
- կարմիր պղպեղ՝ 1 թ․գ․
- սխտոր՝ 3 պճեղ
- ալյուր՝ 2 թ․գ․
- սամիթ՝ ըստ ճաշակի
- պինդ պանիր՝ 100գ
Պատրաստման եղանակ․
Մաքրած ու լվացած կարտոֆիլը դասավորել ջեռոցի տապակի մեջ, որին նախապես հալեցրած կարագ եք քսել։ Համեմել աղով ու խառնել այնպես, որ բոլոր կարտոֆիլները հավասարաչափ պատվեն աղով ու կարագով։
Այժմ պատրաստել սոուսը․ խառնել թթվասերն ու կարմիր պղպեղը, աղը, սև պղպեղը, ճզմած սխտորը, ալյուրը, սամիթը և իտալական համեմունքը։
Սոուսը բաշխել կարտոֆիլների վրա և տապակը փայլաթղթով ծածկելով՝ ուղարկել ջեռոցը կես ժամով։
Այժմ հանել փայլաթուղթը, և եփել կարտոֆիլը ջեռոցում ևս 10 րոպե։
Լցնել քերած պանիրը և 5 րոպեով ուղարկել ջեռոցը։ Ուտեստը պատրաստ է։
Ես այնքան եմ սիրում ամառը՝ նոր կարտոֆիլ գնելու հնարավորության համար։ Այն ավելի համեղ է, նուրբ ու արագ պատրաստվող։ Հաճախ պատրաստում եմ թթվասերով ու նոր կարտոֆիլով այս ուտեստը։ Երբեմն մատուցում եմ այն որպես առանձին ուտեստ, իսկ երբեմն էլ որպես լրացում՝ տապակած մսի համար։ Շատ սննդարար ու գեղեցիկ է ստացվում։
Անհրաժեշտ բաղադրիչներ․
կարտոֆիլ՝ 12 հատ
կարագ՝ 30գ
աղ, սև պղպեղ՝ ըստ ճաշակի
թթվասեր՝ 100գ
իտալական խոտաբույսեր՝ 1թ․գ․
կարմիր պղպեղ՝ 1 թ․գ․
սխտոր՝ 3 պճեղ
ալյուր՝ 2 թ․գ․
սամիթ՝ ըստ ճաշակի
պինդ պանիր՝ 100գ