Հայելին լոգասենյակի ամենակարևոր ու անհրաժեշտ իրն է համարվում: Առանց դրա հնարավոր չէ պատկերացնել ինտերիերը և հատկապես լոգասենյակը: Բացի անհրաժեշտություն լինելուց, հայելին ինտերիերում օգտագործվում է նաև այլ նպատակներով: Դրա շնորհիվ հնարավոր է սենյակի տարածությունն ընդարձակել: Օրինակ` փոքր սենյակից ստանալ մեծ, նեղ սենյակից` լայն, իսկ ցածր առաստաղ ունեցող սենյակի առաստաղը տեսողական առումով բարձրացնել:
Եկեք պարզենք, թե ինչ պետք է հաշվի առնել լոգասենյակի համար հայելիներ ընտրելիս: Առաջին հայացքից հայելի ընտրելը շատ պարզ է թվում, բայց իրականում այդպես չէ: Ճիշտ ու գրագետ ընտրված հայելիների շնորհիվ լոգասենյակն ավելի հարմարավետ է դառնում: Այդ իսկ պատճառով պետք է ընտրել լոգասենյակի ինտերիերին համապատասխան հայելի, որպեսզի սենյակի ներդաշնակությունը պահպանվի:
Ահա մի քանի պայման, որ պետք է հաշվի առնել`
- Սենյակի ընդհանուր դիզայն
- Տեղադրման հատվածի ճիշտ ընտրություն
- Հայելու համադրություն ինտերիերի մյուս տարրերի հետ
Իրենց ձևով հայելիները շատ բազմազան են: Լինում են`
- Շրջանաձև
- Քառակուսաձև
- Ձվաձև
- Ուղղանկյունաձև
Ինչպիսին պետք է լինեն լոգասենյակի հայելիները
Լոգասենյակի համար հայելի ընտրելիս պետք է հաշվի առնել ֆունկցիոնալությունն ու պրակտիկությունը, որակն ու էկոլոգիապես մաքուր լինելը:
Հայելի գնելիս անհրաժեշտ է ուշադրությամբ ուսումնասիրել այն ու տեսնել արդյոք կան քերծվածքներ, խավար հատվածներ և այլ վնասվածքներ:
Լոգասենյակի հայելին պետք է
- Առանձնանա բարձր ամրությամբ, որպեսզի տեղադրման ժամանակ չվնասվի և փոքր ճնշումներից չկոտրվի: Այդ իսկ պատճառով ուշադրություն դարձրեք նաև հաստությանը:
- Պատկերի պարզությունն ու հստակությունը նույնպես որակի երաշխիքն են: Եթե գծերը պարզ ու հստակ են, ապա կարող եք վստահ լինել որակի հարցում: Հակառակ դեպքում անգամ լրացուցիչ լուսավորությունը չի օգնի:
Ի տարբերություն սովորական հայելիների` լոգասենյակի հայելիները տարբերվում են խոնավադիմացկունությամբ: Դա թույլ է տալիս, որպեսզի հայելին երկար ժամանակ դիմակայի խոնավությանն ու զերծ մնա վնասվածքներից:
Հայելի ընտրելիս մի մոռացեք նաև շրջանակների մասին: Բացի գեղեցիկ լինելուց, դրանք պետք է պատրաստված լինեն խոնավադիմցկուն նյութերից:
Խորհուրդ չի տրվում դրանք շատ ցածր տեղադրել: Լավագույն չափը համարվում է լվացարանակոնքից 35-45 սմ հեռավորությունը:
Ժամանակակից շուկան առաջարկում է հայելիների բազմազան ու բազմաոճ տեսականի, որոնց տեղադրումն առանձնակի ջանք չի պահանջում: «Հայելի» խանութ-սրահում կարող եք գտնել ցանկացած ձևի, չափի ու ոճի հայելիներ, որոնք ապահովում են բարձր որակ և հուսալիություն: Իսկ դեկորատիվ նկարները յուրօրինակություն կհաղորդեն ձեր բնակարանին: