«Ամբողջ աշխարհի դեմ Ռուսաստանի տնտեսական պայքարի մասին կատակները Ռուսաստանի քաղաքացուն չեն օգնի վերադարձնել իր կորցրած փողերը, բայց կօգնեն վերադարձնել նրա առողջ բանականությունը» — ասում են ստորև ներկայացված անեկդոտները հրապարակողները:
***
Երբ հեռուստացույցն հաղորդում է, թե մենք գերտերություն ենք, ժողովուրդն հավատում է, իսկ երբ հեռուստացույցն հաղորդում է, թե շաքարի բավարար պաշար կա, ժողովուրդը, չգիտես ինչու, չի հավատում:
***
Պետությունն ուզում է, որ մարդիկ ներդրում կատարեն ոսկու ձուլակտորների ոլորտում, իսկ նրանք շաքարի մեջ են խորացել:
***
Ոսկու 20 տոկոս հարկը վերացրին, իսկ մթերքների 20 տոկոս հարկը խանութներում մնաց: Կնշանակի՝ մենք Ռուսաստանում ենք:
Միայնակ տղամարդը (20 կգ հնդկաձավար, 16 կգ բրինձ, 120 տուփ մսի պահածո) փնտրում է շաքար, ալյուր և մակարոն պահեստավորած կին համատեղ ապրելու համար: Ինտիմը կարևոր է, բայց պարտադիր չէ:
***
Տեսնելով, թե ինչպես են կրում զուգարանի թուղթը, կարելի է համոզված ասել, որ ռուսների լավատեսությանը հասնող չի լինի:
***
Ռուսաստանից հաջորդ հեռացողները 2023 թվականի օրացույցը վաճառողներն են լինելու:
***
Միակ բանը, որին մենք պարտավոր ենք պատրաստ լինել, դա ամեն ինչին պատրաստ լինելն է:
***
Եթե քեզ թվում է, թե դու ավելորդ ես այս երկրում, ապա հիշիր, որ Ռուսաստանում ինչ-որ մեկը սովորում է միջազգային հարաբերությունների ֆակուլտետում:
***
Երկրից «Մակդոնալդս» -ի հեռանալու կապակցությամբ՝ կառավարությունը քննարկում է զուգարանափոխության արտակարգ ծրագիրը:
***
-Հակերները գիշերվա ընթացքում 30 անգամ կոտրել են «Պետական ծառայություններ» -ի կայքը:
-Եթե դա ճիշտ է, թող ինձ թերապևտի մոտ ընդունելության գրանցեն:
***
Միջազգային վարկանիշային գործակալությունը Ռուսաստանի վարկանիշը «BBB» -ից CCCP-ի է հասցրել:
***
Մարդիկ փորձում են բանկոմատներից հանել այն, ինչն անհնարին է հանել:
***
Սովորաբար, գարնանը շարունակ ուզում ես քնել, բայց այս տարվա գարնանը շարոնակ չես ուզում արթնանալ:
***
Սիրելի՛ ռուսաստանցիներ, խուճապի մի՛ մատնվեք, սրանք ոչ թե սանկցիաներ են, այլ այլ ֆինանսական հատուկ օպերացիաներ: Ամբողջ աշխարհը ջանում է ձեզ փրկել:
***
28 տարվա ընթացքում առաջին անգամ պատգամավորները ստիպված են լինելու ապրել, բուժվել, իրենց երեխաներին ուսման տալ այն պայմաններում, որը նրանք այդ տարիների ընթացքում ստեղծել են:
***
Ովքեր չեն հասցրել անգլերեն սովորել, կարող են ուրախանալ, որովհետև արդեն հարկավոր չէ: